Սպասարկման որակի կառավարման մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 18.09.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Սպասարկման որակի կառավարման բաժնի մասնագետ, ով պատասխանատու կլինի սպասարկման մշակույթի և ստանդարտների պահպանման վերահսկողության, հաճախորդների բողոքների ու առաջարկությունների կառավարման, ինչպես նաև սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման աջակցման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • նոր աշխատակիցների գիտելիքների ստուգում և գնահատում սահմանված փորձաշրջանի ավարտին (տեղեկատու, օպերատոր-գանձապահ, կոնտակտային կենտրոնի մասնագետ և այլն),
  • սպասարկման ստանդարտների և մշակույթի պահպանման վերահսկողություն, ընթացիկ մոնիտորինգների և ստուգումների իրականացում,
  • մասնաճյուղային այցերի իրականացում,
  • կոնտակտային կենտրոնի հեռախոսազանգերի զանգալսում՝ հիմնված հաճախորդների թողած գնահատականների վրա,
  • հաճախորդների կողմից ներկայացված բողոքների և առաջարկությունների կառավարում ու արձագանքում,
  • պաշտոնական և ոչ պաշտոնական բողոքների գրանցում, ուսումնասիրություն և պատասխանների նախագծերի պատրաստում՝ Բաժնի ղեկավարին ներկայացնելու նպատակով,
  • բողոքի պատճառ հանդիսացած խնդիրների ուսումնասիրություն, կարգավորման առաջարկների ներկայացում և անհրաժեշտության դեպքում այլ ստորաբաժանումներին հանձնարարականների փոխանցում,
  • բաժնի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների կատարում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում,
  • ՀԾ-Բանկ և MS Office ծրագրերի լավ իմացություն,
  • թիմում արդյունավետ աշխատելու ունակություն, պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության բարձր զգացում,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Սպասարկման որակի կառավարման մասնագետ»։