Գանձապահ
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 31.08.2025 |
Աշխատանքի վայր | ք. Երևան |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Գանձապահ, ով պատասխանատու կլինի դրամարկղային գործառնությունների կազամակերպման և հաճախորդների արդյունավետ սպասարկման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- հաճախորդների սպասարկում,
- ընդունված սահմանաչափերով օպերատոր-գանձապահներին արժեքների տրամադրում և ընդունում,
- խոշոր գումարների դրամարկղային սպասարկում,
- ինկասացիոն ծառայության հետ աշխատանքների կազմակերպում,
- կատարված գործառնությունների վերաբերյալ փաստաթղթերի ստուգում,
- անմիջական ղեկավարի կողմից այլ առաջադրանքների իրականացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում,
- առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես գանձապահ,
- կանխիկի հետ աշխատանքային փորձ,
- ՀՀ բանկային օրենսդրության գերազանց իմացություն,
- ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
- արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
- ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Գանձապահ»։