Կիբեռանվտանգության մասնագետ (BlueTeam)

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 31.08.2025
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Կիբեռանվտանգության մասնագետի Blue Team-ի կազմում, ով պատասխանատու կլինի կազմակերպության տեղեկատվական համակարգերի պաշտպանական մեխանիզմների մշտադիտարկման, կիբեռսպառնալիքների կանխման և դրանց նկատմամբ արձագանքման, ինչպես նաև ենթակառուցվածքային խոցելիությունների վերլուծության և անվտանգության բարելավման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ

  • կազմակերպության ցանցային և տեղեկատվական համակարգերի պաշտպանական մեխանիզմների մշտադիտարկում և վերլուծություն,
  • SIEM, PAM, DLP, IDS/IPS, firewall և այլ անվտանգության համակարգերի կարգավորում, կառավարում,
  • կիբեռանվտանգության միջադեպերի արձագանքման և հետաքննության իրականացում,
  • անվտանգության թեստավորման և աուդիտի արդյունքների վերլուծություն, հաշվետվությունների կազմում,
  • խոցելիությունների հետազոտում,գնահատում(CVE,CVSS),
  • օգտատերերի տեղեկատվական անվտանգության իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով համապատասխան միջոցառումների կազմակերպում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն /ՏՏ, տեղեկատվական անվտանգություն կամ առնչվող ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական անվտանգության կամ կիբեռանվտանգության ոլորտում,
  • SIEM, PAM, DLP, IDS/IPS,  firewall, vulnerability scanning գործիքների հետ աշխատանքի փորձ,
  • ՏՏ ենթակառուցվածքների և ցանցային կառուցվածքի (TCP/IP, DNS, HTTPS, VPN, Networking, Routing) լավ իմացություն,
  • անվտանգության ստանդարտների (ISO 27001, NIST և այլն) իմացություն,
  • թիմում աշխատելու ունակություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)  [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Կիբեռանվտանգության մասանգետ (Blue Team)»: