Կիբեռանվտանգության մասնագետ (Red Team)

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 31.08.2025
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Կիբեռանվտանգության մասնագետի Red Team-ի կազմում, ով պատասխանատու կլինի տեղեկատվական ցանցերի, բջջային և վեբ հավելվածների, ինչպես նաև API-ների ներթափանցման թեստավորման, նոր խոցելիությունների մշտադիտարկման և դրանց կիրառելիության գնահատման միջոցով կազմակերպության կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ

  • բանկի ներքին տեղեկատվական ենթակառուցվածքում առկա հնարավոր խոցելիությունների հայտնաբերման նպատակով ներթափանցման թեստավորման իրականացում,
  • բարձր արտոնություններով մուտքի հնարավորության (Privilege Escalation) գնահատում և վերլուծություն,
  • բջջային և վեբ հավելվածների, ինչպես նաև API-ների խոցելիությունների հայտնաբերում և թիրախային ներթափանցման թեստավորում,
  • խոցելիությունների հայտնաբերման և թեստավորման արդյունքների վերլուծություն՝ ամփոփիչ հաշվետվությունների ներկայացում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն /ՏՏ, տեղեկատվական անվտանգություն կամ առնչվող ոլորտում,
  • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական անվտանգության կամ կիբեռանվտանգության ոլորտում ,
  • հնարավոր խոցելիությունների բացահայտման և ներթափանցման թեստավորման նպատակով համապատասխան գործիքների իմացություն (օրինակ Metasploit, Burp Suite, Nessus,Rapid 7 և այլն),
  • TCP/IP իմացություն,
  • privilege escalation –ի պրակտիկ փորձառություն,
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)  [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Կիբեռանվտանգության մասնագետ (Red Team)»: