Ֆինանսական խորհրդատու
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 16.08.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Ֆինանսական խորհրդատու, ով պատասխանատու կլինի հաճախորդների ֆինանսական խորհրդատվության, վարկային գործընթացների կազմակերպման և վարկային պորտֆելի արդյունավետ կառավարման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ
- հաճախորդների կարիքների բացահայտում և բավարարում,
- պոտենցիալ հաճախորդների ներգրավում,
- հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում,
- վարկային հայտերի ընդունում, hավաքագրում, պահանջվող փաստաթղթերի ուսումնասիրություն, վարկունակության գնահատում և Բանկի ներքին իրավական ակտերի համաձայն վարկերի տրամադրում,
- վարկային պորտֆելի սպասարկում,
- հավելավաճառքների (Up-selling) և խաչաձև վաճառքների (Cross-selling) իրականացում,
- մերժված վարկային հայտերի գույքագրում և գրանցում,
- խնդրահարույց վարկերի ուսումնասիրություն, վերլուծություն և Բանկի ներքին իրավական ակտերով սահմանված համապատասխան գործողությունների իրականացում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- MS Word և MS Excel ծրագրերի իմացություն (ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- վաճառքի հմտություններ,
- ՀՀ բանկային օրենսդրության իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- հաճախորդների հետ հաղորդակցման և բարձրակարգ սպասարկման կարողություն,
- բանակցություններ վարելու և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
- արագ սովորելու ցանկություն և ունակություն,
- նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
- ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ֆինանսական խորհրդատու»: