Պրոդուկտների կառավարիչ (Mobile App)

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 20.01.2025
Աշխատանքի վայր Երևան, Evoca HUB

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Պրոդուկտների կառավարչի, ով պատասխանատու է լինելու բանկային հավելվածի զարգացման, սպասարկման և նոր Ֆունկցիոնալների ավելացման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • պրոդուկտի զարգացման ցիկլի կառավարում,
  • համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ`բիզնեսի կարիքների բացահայտման և նախագծի նպատակների սահմանման համար,
  • շարունակական համագործակցություն ծրագրավորման թիմի, UI/UX դիզայներների և այլ թիմերի հետ` նախագծի իրականացման փուլերում,
  • շուկայի ուսումնասիրություն, բիզնեսին համապատասխան ինովացիաների և լավագույն փորձի մասով առաջարկների ներկայացում,
  • նախագծի ամփոփում, սխալների վերհանում և բարելավման առաջարկների ներկայացում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն ֆինանսների կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ` որպես Mobile App պրոդուկտների կառավարիչ,
  • ֆինանսաբանկային ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն,
  • Agile մեթոդոլոգիաների իմացություն,
  • պրոդուկտի զարգացման ցիկլի գերազանց իմացություն,
  • PMP, Product Owner կամ Scrum Master որակավորման առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • բիզնեսի կարիքները հասկանալու և առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
  • արտաքին և ներքին թիմերի հետ արդյունավետ համագործակցելու կարողություն,
  • արագ փոփոխվող միջավայրում աշխատելու կարողություն,
  • հաղորդակցման և բանակցությունների զարգացած հմտություններ,
  • անգլերենի և ռուսերենի լավ իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Պրոդուկտների կառավարիչ (Mobile App)»։