Արժեթղթերի բրոքեր
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 06.10.2025 |
Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է արժեթղթերի բրոքերի, ով պատասխանատու կլինի հաճախորդների կողմից տրված պատվերները ընդունելու և շուկայում իրականացնելու համար՝ ապահովելով գործարքների ճշգրտությունն ու իրավաչափությունը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- հաճախորդների հանձնարարականների ընդունում`արժեթղթերի գնման և վաճառքի վերաբերյալ,
- ֆինանսական շուկաներում գործարքների իրականացում,
- հաճախորդներին խորհրդատվական ծառայությունների տրամադրում՝ ներդրումային ռազմավարությունների, ռիսկերի գնահատման և շուկայի վերլուծության վերաբերյալ,
- ֆինանսական շուկաներում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ մոնիթորինգի իրականացում,
- առկա և պոտենցիալ հաճախորդների հետ հարաբերությունների կառուցում՝ անահատական ներդումային լուծումների առաջարկում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսական կազմակերպությունում, որպես արժեթղթերի բրոքեր,
- ֆինանսական վերլուծական գործքիների, Bloomberg/Reuters հարթակների տիրապետում,
- վերլուծական զարգացած հմտություններ,
- ՀԾ համակարգի տիրապետում:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Արժեթղթերի բրոքեր»։