Ազդարարման համակարգերի մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 16/06/2025
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է անվտանգության համակարգերի մասնագետի, ով պատասխանատու կլինի տեսահսկման, հսկիչ-անցագրային և ահազանգման համակարգերի տեղադրման, տեխնիկական սպասարկման և անխափան աշխատանքի ապահովման համար։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում, բանկոմատներում և տարադրամի փոխանակման ավտոմատ կետերում անվտանգության համակարգերի խնդիրների հայտնաբերում, վերացում և նոր համակարգերի տեղադրում,
  • տեսահսկման համակարգերում առաջացած խնդիրների հայտնաբերում, խնդիրների լուծում և նոր համակարգերի տեղադրում,
  • մուտքի-ելքի անցագրային համակարգերի և էլեկտրական փականների սպասարկում, խնդիրների հայտնաբերում, կարգավորում և անհրաժեշտության դեպքում նոր համակարգերի տեղադրում,
  • աշխատանք ոչ ստանդարտ պայմաններում`  ներառյալ բարձրությունների վրա, փոշոտ միջավայրում տեխնիկական խնդիրների հայտնաբերում և վերացում, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածություն պահանջող գործառույթների իրականացում՝ բանկոմատների սպասարկում տարբեր եղանակային պայմաններում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն ինժեներական  ոլորտում,
  • առնվազն 1 տարվա ավտոմատացման կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում,
  • տեսահսկման, անվտանգության, հսկիչ-անցագրային և ահազանգման համակարգերի տեղադրման և սպասարկման փորձ,
  • էլեկտրականության և ցածր լարման համակարգերի հետ աշխատելու ունակություն,
  • տեխնիկական խնդիրների արագ հայտնաբերման և լուծման հմտություններ,
  • պատասխանատվության բարձր մակարդակ և թիմում աշխատելու կարողություն,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ազդարարման համակարգերի մասնագետ»։