Ավագ Ֆինանսական վերլուծաբան

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 20.07.25թ.
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Ավագ ֆինանսական վերլուծաբանի, ով պատասխանատու կլինի ֆինանսական և մակրոտնտեսական վերլուծությունների, ինչպես նաև ֆինանսական մոդելների կառուցման, կառավարչական հաշվետվությունների պատրաստման և հաշվետվությունների գործընթացների ավտոմատացման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ

 

  • ֆինանսական պլանի կազման գործընթացներին մասնակցություն,
  • տվյալների հավաքագրում և դրանց հիման վրա ռազմավարական պլանավորման իրականացում,
  • կառավարչական հաշվետվությունների պատրաստում,
  • ֆինանսական ցուցանիշների մոնիթորինգ,
  • ընթացիկ և պլանավորված ցուցանիշների համեմատական վերլուծությունների իրականացում,
  • ֆինանսական պլանավորման, վերլուծությունների իրականացման և հաշվեվություներրի կազմման գործընթացների բարելավմանն ուղղված առաջարկություննեի ներկայացում,
  • ներդրումային նախագծերի վերաբերյալ տվյալներ հավաքագրում,
  • ֆոնդերի տրանսֆերային գնագոյացման հաշվարկների իրականացում,
  • շուկայի հետազոտությունների իրականացում,
  • մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրում և վերլուծություն:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ Ֆինանսական հաշվետվությունների, պլանավորման կամ աուդիտի ոլորտում,
  • կառավարչական հաշվետվությունների կազմման, ֆինանսական վերլուծությունների և բյուջետավորման գործընթացների իրականացման սկզբունքների լավ իմացություն,
  • տվյալների վերլուծության գործիքների և մեթոդների իմացություն (օր.՝ Excel, SQL, Python, Power BI),
  • ֆինանսական ծրագրային ապահովման և մոդելավորման գործիքների իմացություն,
  • տվյալների ավտոմատացման և հաշվետվական գործիքների կիրառման փորձ,
  • բանկային կանոնակարգերի և համապատասխանության չափանիշների իմացություն,
  • բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն,
  • միջազգային որակավորման առկայությունը կդիտարկվի որպես առավելություն (CFA մակարդակ 1, ACCA F1-F9):

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)  [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Ավագ ֆինանսական վերլուծաբան»: