Փրայմ հաճախորդների սպասարկման Oպերատոր-գանձապահ (lunch cover)

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 17.08.2025
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է փորձառու և drive-ով օպերատոր-գանձապահ-Lunch Cover-ի` հաճախորդների կարիքների բացահայտման և սպասարկման համար:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ

  • հաճախորդների սպասարկում և ներգրավում` ներկայացնելով Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների պայմանները, սակագները, առավելությունները,
  • ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց ընթացիկ հաշիվների բացում, առարկայազուրկ մետաղական հաշիվների սպասարկում,
  • hաճախորդների կանխիկ դրամական /ներառյալ արտարժույթային/ միջոցներով գործառնությունների սպասարկում, մուտքի/ելքի փաստաթղթերի ստուգում և մեմորիալ փաստաթղթերի կազմում,
  • հաճախորդներից ընդունված վճարման հանձնարարականների ստուգում, գործառնությունների ձևակերպում, միջնորդավճարների գանձում, քաղվածքների և տեղեկանքների տրամադրում,
  • փոխարկային (կանխիկ/անկանխիկ) գործառնությունների և համապատասխան եկամուտ/ծախսերի հաշվապահական ձևակերպումների իրականացում,
  • արագ դրամական փոխանցումների համակարգերով իրականացվող գործառնությունների սպասարկում/ձևակերպում,
  • կանխիկ և անկանխիկ վարկերի տրամադրում, վարկերի և տոկոսագումարների մարումների իրականացում՝ ՀԾ Բանկ համակարգում համապատասխան թարմացումների իրականացում,
  • օրվա ավարտին առկա կանխիկի մնացորդի ամփոփում և համեմատում ՀԾ Բանկ համակարգ մուտքագրված տվյալների հետ,
  • դրամական միջոցների մնացորդի հանձնում Բանկի Դրամարկղային գործառնություններիմբաժին:

Ներկայացվող պահանջներ`

  • բանկային օրենսդրության և Բանկի ներքին կարգերի իմացություն,
  • ՀԾ-Բանկ համակարգում օպերատոր գանձապահների և տեղեկատուների կողմից կատարվող բոլոր գործարքների գերազանց իմացություն,
  • արագ դրամական համակարգերի ձևակերպման գործընթացների գերազանց իմացություն,
  • կանխիկ դրամական միջոցների որակական հատկանիշների տարբերակման ունակություն,
  • պարտաճանություն և պատասխանատվություն,
  • սովորելու ցանկություն,
  • անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV)  [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Փրայմ հաճախորդների սպասարկման Օպերատոր-գանձապահ (Lunch cover)»: