Ավագ նախագծի ղեկավար
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 10.04.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է փորձառու ավագ նախագծի ղեկավար, ով կղեկավարի խոշոր և բարդ բանկային ու ՏՏ նախագծեր՝ ապահովելով դրանց ամբողջական կառավարումը, շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցությունը և արդյունքների ժամանակին ապահովումը։ Այս պաշտոնը նախատեսված է այն մասնագետի համար, ով ունի ուժեղ բանկային փորձ, լավ է հասկանում ՏՏ միջավայրը և կարող է վստահորեն առաջնորդել բազմակողմանի նախագծեր։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- խոշոր և բարդ նախագծերի ղեկավարում ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում՝ նախաձեռնման փուլից մինչև ներդրում և փակում,
- մանրամասն նախագծային պլանների, փուլերի, ռիսկերի, կախվածությունների և ռեսուրսների մշակում և վերահսկում,
- բիզնես, ՏՏ թիմերի, մատակարարների և ղեկավար կազմի միջև արդյունավետ համագործակցության համակարգում,
- նախագծերի շրջանակի, ժամկետների, առաջնահերթությունների և որակի վերահսկման ապահովում,
- խնդիրների Ժամանակին բացահայտում, լուծումների առաջարկությունների և անհրաժեշտ էսկալացիայի ապահովում,
- բիզնես պահանջների ձևակերպման, լուծումների գնահատման և ներդրման կառավարման մասնակցություն,
- նախագծերի վերաբերյալ կառավարչական հաշվետվությունների, կարգավիճակային ամփոփումների և ներկայացումների պատրաստում,
- բաժնում նախագծերի կառավարման մոտեցումների և գործընթացների բարելավման նպաստում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, կառավարման կամ ֆինանսների ոլորտում,
- բանկում աշխատանքային առնվազն 5 տարվա փորձ,
- բարդ և բազմակողմանի նախագծերի կառավարման հաջողված փորձ,
- ArmSoft / Հայկական Ծրագրեր համակարգերի հետ աշխատանքի փորձը պարտադիր, է,
- ուժեղ փորձ ՏՏ նախագծերի, ՏՏ թիմերի և տեխնիկական լուծումների հետ աշխատանքի մեջ,
- բանկային համակարգերի, պրոցեսների և փոխգործակցության խորքային իմացություն,
- ռիսկերի կառավարման, շահագրգիռ կողմերի կառավարման և կատարման վերահսկողության ուժեղ հմտություններ,
- բարձր մակարդակի հաղորդակցման, բանակցային և ներկայացման հմտություններ,
- վերլուծական մտածողություն, կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում,
- հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Jira, Confluence և project reporting գործիքների հետ խորացված փորձ,
- Մատակարարների կառավարում, փորձարկում/թեստավորում/UAT և բիզնեսի վերլուծության փորձ,
- PMP, PMI-ACP, Scrum Master, Product Owner կամ այլ մասնագիտական հավաստագրերի առկայություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Ավագ նախագծի ղեկավար»։