Լիզինգային ծառայությունների մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 19.02.2026
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն  փնտրում է լիզինգային ծառայությունների մասնագետի, ով պատասխանատու կլինի կորպորատիվ և գործընկեր կառույցների հետ գործնական հարաբերությունների հաստատման ու պահպանման, լիզինգային գործարքների կազմակերպման համար: Կիրականացնի շուկայի վերլուծություն, ներքին իրավական ակտերի և հաշվետվությունների մշակում, ինչպես նաև նոր համագործակցությունների ներկայացում ղեկավարությանը:

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • կորպորատիվ հաճախորդների հետ գործնական հարաբերությունների հաստատում և պահպանում,
  • տեղական և միջազգային մատակարարների հետ գործնական հարաբերությունների պահպանում,
  • մաքսային, տրանսպորտային և այլ պետական և ոչ պետական կառույցների, նախարարությունների հետ գործնական հարաբերությունների պահպանում,
  • նոր համագործակցությունների մշակում և ներկայացնում անմիջական ղեկավարին,
  • լիզինգով ձեռքբերվող առարկայի ուսումնասիրություն և ներկայացնում անմիջական ղեկավարին,
  • վարչության գործունեությունը կարգավորող Բանկի ներքին իրավական ակտերի մշակում,
  • կորպորատիվ հաճախորդների հետ լիզինգային պայմանագրերի կնքում,
  • շուկայի վերլուծություն, լիզինգային պրոդուկտի բարելավման գծով առաջարկությունների մշակում,
  • հաշվետվությունների պատրաստում,
  • ղեկավարի հանձնարարությամբ բաժնի այլ գործառույթների իրականացում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում` լիզինգային ծառայությունների ոլորտում,
  • ՀՀ բանկային օրենսդրության, լիզինգի տրամադրման գործընթացների լավ իմացություն,
  • MS Office ծրագրերի իմացություն,
  • ներգրավման և վաճառքների իրականացման զարգացած հմտություններ,
  • հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • արագ սովորելու ունակություն և ցանկություն,
  • ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն։

 

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Լիզինգային ծառայությունների մասնագետ»։