Կանոնակարգման թիմի ղեկավար

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է Կանոնակարգման թիմի ղեկավար, ով կղեկավարի և կիրականացնի բիզնես գործընթացների փաստաթղթավորման, վերանայման, կանոնակարգման և բարելավման ամբողջ գործընթացը՝ ապահովելով ներքին իրավական ակտերի որակյալ մշակումն ու բանկի գործունեության միասնականությունը։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • բանկում բիզնես գործընթացների նախագծման կազմակեպում և վերահսկում,
  • բաժնի գործունեությունը կարգավորող Բանկի ներքին իրավական ակտերի մշակման գործընթացում մասնակցություն,
  • բանկի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա բիզնես գործընթացների փաստաթղթավորման իրականացում,
  • շահառու ստորաբաժանումների առաջարկով համապատասխան դիմումների, հայտերի և այլ օրնակելի ձևաթղերի կազմում,
  • բիզնես գործընթացների փաստաթղթավորում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • բանկում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում,
  • ՀՀ օրենսդրության , ՀՀ ԿԲ կարգավորումների և ռիսկերի կառավարման հիմունքների լավ իմացություն,
  • բանկային պրոդուկտների, գործառնությունների և բիզնես գործընթացների խորքային իմացություն,
  • CBPP, Six Sigma, Lean Six Sigma կամ PMP միջազգային վկայականի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • բիզնես գործընթացների մոդելավորման գործիքների՝ BPMN (Business Process Model and Notation), VSM (Value Stream Mapping), SIPOC (Suppliers, Inputs, Process, Outputs, Customers) իմացություն,
  • որոշումներ կայացնելու ունակություն,
  • արագ փոփոխվող միջավայրում խնդիրների լուծման կարողություն,
  • անալիտիկ մտածելակերպ,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կանոնակարգման թիմի ղեկավար»։