ՀՊՈՒ և մոնիթորինգի ավագ մասնագետ

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 01.11.2025
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Աշխատատեղի նկարագրություն` 

Evoca-ն փնտրում է ՀՊՈՒ և մոնիթորինգի ավագ մասնագետի, ով կիրականացնի հաճախորդների պատշաճ ուսումնասիրություն, գործարքների վերահսկողություն և վերլուծություն՝ ապահովելով ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանություն։

Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`

Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝

  • բժշկական ապահովագրություն,
  • ճամփորդական ապահովագրություն,
  • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
  • տոնական և տարեվերջյան բոնուսներ,
  • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
  • վճարվող հանգստյան օրեր,
  • սպորտ փաթեթ,
  • անգլերեն լեզվի դասընթացներ,
  • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):

Աշխատանքային պարտականություններ`

  • հաճախորդների պատշաճ ուսումնասիրության իրականացում,
  • գործարքների նկատմամբ իրական ժամանակում վերահսկողության իրականացում,
  • գործարքների հետհայաց ուսումնասիրության իրականացում,
  • ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխանության ապահովում,
  • ՀՊՈՒ և մոնիթրինգի ընթացակարգերի լրամշակում:

Ներկայացվող պահանջներ`

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բանկում կամ ֆինանսական կազմակերպությունում, որից 1 տարին՝ ՓԼԱՖ ոլորտում,
  • միջազգային հավաստագրերի առկայություն /CAMS մասնագետ և բարձր մակարդակ, ICA առաջատար մակարդակ/,
  • վերլուծական ճկուն միտք,
  • բարդ իրավիճակում արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակություն։

Ինչպե՞ս դիմել`

Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «ՀՊՈՒ և մոնիթորինգի ավագ մասնագետ»։