Վարկերի հաստատման մասնագետ (ֆիզիկական անձանց)
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 17.07.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է վարկերի հաստատման մասնագետի, ով պատասխանատու կլինի ֆիզիկական անձանց վարկային հայտերի ուսումնասիրության և հաստատման, հաճախորդների վարկունակության գնահատման, վարկերի ապահովվածության վերլուծության և սահմանված դեպքերում եզրակացությունների տրամադրման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- ֆիզիկական անձանց վարկային հայտերի դիտարկում և ուսումնասիրություն,
- ֆիզիկական անձանց վարկային հայտերի վերաբերյալ, իր լիազորությունների շրջանակներում, որոշումների կայացում,
- ֆիզիկական անձանց վարկային հայտերի վերաբերյալ, իր լիազորությունների շրջանակներում, եզրակացությունների ներկայացում,
- բաժնի ղեկավարի այլ հանձնարարությունների իրականացում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հարակից ոլորտում,
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ վարկավորման ոլորտում,
- վերլուծական մտածողություն և փաստերը համադրելու կարողություն,
- բարձր ծանրաբեռնվածության պայմաններում արդյունավետ աշխատելու և ժամկետները պահպանելու ունակություն,
- միջազգային մասնագիտական որակավորումների առկայությունը դիտվում է որպես առավելություն,
- օտար լեզուների իմացությունը դիտվում է որպես առավելություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկերի հաստատման մասնագետ (Ֆիզիկական անձանց»։