Վարկերի ձևակերպումների մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 27.12.2025 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է վարկերի ձևակերպումների մասնագետի, ով պատասխանատու կլինի վարկային փաթեթների ստուգման, համալրման և պատշաճ ձևակերպման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- ստուգել վարկային փաթեթի ամբողջականությունը, կազմակերպել համալրման ենթակա փաստաթղթերի հավաքագրման աշխատանքները,
- ստուգել նոտարական գրասենյակներում պայմանագրերի վավերացման, ինչպես նաև կադաստրի կոմիտեում գրավի իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականությունը,
- կազմակերպել պայմանագրերի և կից փաստաթղթերի վավերացման գործընթացը,
- իրականացնել վարկերի տրամադրման, վարկերի պայմանների փոփոխության և վարկերի տրամադրման հետ կապված փաստաթղթային և ՀԾ Բանկ համակարգում ձևակերպման գործառույթներ,
- պատրաստել հաճախորդի վարկային պարտավորությունների և գրավի հետ կապված համաձայնություններ և այլ անհրաժեշտ գրություններ:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում, իսկ վարկային պայմանագրերի ձևակերպման բնագավառում` առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- MS Office փաթեթի իմացություն, AS-Bank ծրագրի իմացությունը ցանկալի է,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր), անգլերենի և ռուսերենի լավ մակարդակի իմացություն,
- թիմում աշխատելու ունակություններ:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկերի ձևակերպումների մասնագետ»։