Վարչության աշխատակազմի համակարգող

Հայտարարության սկզբնաժամկետ 25.04.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 19.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Պարտականություններ․

  • բանկի մտից փաստաթղթերի ընդունում և նախնական մշակում,
  • ելից փաստաթղթերի գրանցման և հաշվառման գործընթացի իրականացում,
  • փաստաթղթաշրջանառության ապահովման վերաբերյալ աշխատակիցներին խորհրդատվության տրամադրում,
  • բանկի վարչության նիստի և վարկային կոմիտեի նիստերի կազմակերպում և արձանագրում,
  • բանկից սուրհանդակային ծառայության միջոցով առաքվող փաստաթղթերի գրանցում,
  • անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների իրականացում:

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ֆինանսական ոլորտում
    աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
  • վերջնաժամկետներին հետևելու կարողություն,
  • արագ փոփոխվող միջավայրում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:

 
Անհրաժեշտ փաստաթղթեր`

Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարչության աշխատակազմի համակարգող»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: