Վարկային մասնագետ

Հայտարարության սկզբնաժամկետ 02.05.2024
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ 19.05.2024
Աշխատանքի վայր Երևան, Գլխամասային գրասենյակ

Ներկայացվող պահանջներ․

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ բանկում՝ որպես բիզնես և/կամ սպառողական վարկերի գծով մասնագետ,
  • ՀՀ բանկային օրենսդրության, վարկավորման գործընթացների գերազանց իմացություն,
  • ՀԾ-բանկ 4.0 ծրագրի իմացություն,
  • հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • հաճախորդների ներգրավման և վաճառքների իրականացման հմտություններ,
  • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ,
  • վերլուծական ճկուն միտք,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն:


Պարտականություններ․

  • հաճախորդների ներգրավում,
  • վարկավորման գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
  • պրոդուկտների ակտիվ վաճառքի իրականացում,
  • հայտերի ընդունում և վարկունակության գնահատում,
  • գրավի առարկայի ընտրություն և ուսումնասիրում,
  • հաշվետվությունների պատրաստում և ներկայացում,
  • հաճախորդների վճարումներին հետևում:


Անհրաժեշտ փաստաթղթեր․
Ուղարկել ինքնակենսագրություն (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Վարկային մասնագետ»:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք: