Կորպորատիվ պրոդուկտների զարգացման մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 23.07.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Կորպորատիվ պրոդուկտների զարգացման մասնագետ, ով պատասխանատու կլինի կորպորատիվ հաճախորդների պահանջների ուսումնասիրման, նոր պրոդուկտների մշակման, առկա պրոդուկտների կատարելագործման և դրանց մրցունակության ապահովման համար։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- կորպորատիվ պրոդուկտների զարգացման գործընթացում շուկայի, մրցակիցների և կորպորատիվ հաճախորդների պահանջների ուսումնասիրության իրականացում,
- նոր կորպորատիվ պրոդուկտների և ծառայությունների գաղափարների մշակում,
- պրոդուկտների վերանայման տեխնիկական առաջադրանքների կազմում,
- պրոդուկտների վաճառքի ցուցանիշների դինամիկ վերլուծության իրականացում և վիճակագրության հետևում,
- պրոդուկտների բարելավմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում,
- վաճառքի թիմին պրոդուկտային տեղեկատվության տրամադրում և ուսուցումների կազմակերպման աջակցություն,
- պրոդուկտների վերաբերյալ ներքին կանոնակարգերի, ընթացակարգերի և փաստաթղթերի մշակում,
- ոլորտային միտումների և նորարարությունների հետևում։
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն մասնագիտական ոլորտում,
- առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ նախընտրելի է պրոդուկտների զարգացման կամ թվային նախագծերի ոլորտում,
- ՀԾ Բանկ համակարգի բազային տիրապետում,
- շուկայի և բիզնես վերլուծության հմտությունների տիրապետում,
- տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման կարողություն,
- նախագծերի կառավարման հմտություններ,
- անգլերենի և/կամ ռուսերենի լավ իմացություն։
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Կորպորատիվ պրոդուկտների զարգացման մասնագետ»։