Քարտային տեխնոլոգիաների և գործառնությունների մասնագետ
| Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ | 30.06.2026 |
| Աշխատանքի վայր | Երևան, Գլխամասային գրասենյակ |
Աշխատատեղի նկարագրություն`
Evoca-ն փնտրում է Քարտային տեխնոլոգիաների և գործառնությունների մասնագետ, ով պատասխանատու կլինի վճարային քարտերի թողարկման, տպագրման, առաքման և լոգիստիկ գործընթացների համակարգման համար։ Մասնակից կլինի քարտային ծառայությունների արդյունավետ կազմակերպմանը, համապատասխանության ապահովմանը և հաճախորդների սպասարկման գործընթացների բարելավմանը։
Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք`
Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝
- բժշկական ապահովագրություն,
- ճամփորդական ապահովագրություն,
- Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ,
- տոնական և տարեվերջյան բոնուսներ,
- բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ,
- վճարվող հանգստյան օրեր,
- սպորտ փաթեթ,
- անգլերեն լեզվի դասընթացներ,
- շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
Աշխատանքային պարտականություններ`
- վճարային քարտերի թողարկման ամբողջ գործընթացի համակարգում՝ ներառյալ նոր քարտերի թողարկումը, վերաթողարկումը և փակումը,
- քարտերի տպագրության համակարգում և իրականացում,
- քարտերի ժամանակին տպագրման և մասնաճյուղեր, գործընկերներ կամ հաճախորդներ առաքման ապահովում,
- քարտերի և էմբոսերի նյութերի պահեստային մնացորդների հսկողություն,
- քարտերի լոգիստիկ գործընթացների համակարգում՝ համագործակցելով առաքման ծառայությունների, մասնաճյուղերի և մատակարարների հետ՝ ապահովելով անվտանգ և ճշգրիտ բաշխումը,
- անվտանգության պահանջներին, բանկի ներքին ընթացակարգերին և միջազգային վճարային համակարգերի պահանջներին համապատասխանության ապահովում,
- քարտերի առաքման հետ կապված խնդիրների բացահայտում և լուծում,
- քարտերի թողարկման, պահեստային մնացորդների և լոգիստիկ գործընթացների վերաբերյալ պարբերական հաշվետվությունների պատրաստում:
Ներկայացվող պահանջներ`
- բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտներում,
- առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ բանկային ոլորտում, ցանկալի է՝ քարտային գործառնությունների կամ վճարային քարտերի ուղղությամբ,
- քարտային կառավարման համակարգերի և բանկային օպերացիոն հարթակների հետ աշխատանքի փորձ,
- միջազգային քարտային համակարգերի գործընթացների իմացություն (օրինակ՝ Visa, Mastercard),
- վերլուծական մտածողություն և մանրուքներին բարձր ուշադրություն,
- հաղորդակցման և թիմային աշխատանքի լավ հմտություններ,
- Microsoft Office ծրագրերի, մասնավորապես Excel-ի լավ իմացություն,
- հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Ինչպե՞ս դիմել`
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին` վերնագրում նշելով «Քարտային տեխնոլոգիաների և գործառնությունների մասնագետ»։