
ԷՄՄԱ ՋԱՆԻՆՅԱՆ, MBA, PhD, ACCA
Վարչության անդամ, Գլխավոր հաշվապահ
Էմմա Ջանինյանը ծնվել է 1988թ. Լոռու մարզի Օձուն գյուղում:
2009թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, 2011թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը ՝ ստանալով Master of Business Administration (MBA) որակավորում:
2014թ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի տնտեսագիտության մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան (Ph.D).
2017թ. նոյեմբերից հանդիսանում է Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) լիիրավ անդամ:
2011թ. հոկտեմբերից մինչև 2019թ. ապրիլ աշխատել է «Քեյ-Փի-Էմ-ՋԻ» Արմենիա ՍՊԸ-ում՝ որպես Աուդիտոր, այնուհետև՝ Ավագ աուդիտոր:
2019 թ. ապրիլից աշխատում է որպես «Էվոկաբանկ» ՓԲԸ Գլխավոր հաշվապահ, Վարչության անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: