Վերադառնալ
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ

ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ

Վարչության անդամ, Ծրագրավորման և գործառնական համակարգերի վարչության պետ

Մհեր Սահակյանը ծնվել է 1981թ. Նոր Հաճնում:

2004թ. ավարտել է Երևանի Պետական Համալսարանը ՝ ստանալով Մեխանիկայի մագիստրոսի աստիճան:

2003-ից մինչև 2016թ. աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես վարկային մասնագետ Նոր Հաճն մասնաճյուղում, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ ՏՏ բաժնի ադմինիստրատորների խմբում, այնուհետ՝ Ծրագրավորման բաժնի պետ:

2016թ.-ից աշխատել է «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես Ծրագրավորման բաժնի պետ:

2017թ. հոկտեմբերից մինչև 2018թ. մարտ՝ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Ծրագրավորման բաժնի պետ:

2018թ. մարտից մինչև 2020թ. օգոստոս` «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Ծրագրավորման Բաժնի պետ, Վարչության անդամ:

2020թ. օգոստոսից մինչև օրս` «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի Ծրագրավորման և Գործառնական Համակարգերի Վարչության պետ, Վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: