Վերադառնալ
ՄԱՐՏԱ ԷՉԱՐՐԻ

ՄԱՐՏԱ ԷՉԱՐՐԻ

Խորհրդի անդամ, Աուդիտ կոմիտեի անդամ, Ռազմավարության կոմիտեի անդամ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2003թ․ - ավարտել է ESSEC Փարիզի բիզնեսի դպրոցը։

2001 - 2005թթ․ -սովորել է Northeastern University և ICADE (E4)-ում՝ Միջազգային բիզնեսի կառավարում Երկաստիճան ծրագրի շրջանակներում` ստանալով մասնագիտացում Միջազգային բիզնես, ֆինանսներ և շուկայավարում ոլորտում։

2019թ․ - մասնակցել է IE university-ի՝ Հաքերության էքսպոնենցիալ աճ 1-շաբաթյա դասընթացին։

2020թ․ - մասնակցել է ISDI Dibex: Թվային բիզնես ղեկավարների համար ծրագրին։

2023թ․ -  ավարտել է Singularity University կրթական ծրագիրը՝ նախատեսված ղեկավարների համար: Ներկայումս նույն համալսարանում հանդիսանում է հյուր-խոսնակ միջազգային գագաթնաժողովների համար։

2026թ․ - Fundación Rafael del Pino հիմնադրամի կրթաթոշակառուի կարգավիճակով մասնակցել է MIT-ի «Frontiers of Innovation» ծրագրին (Բոստոն)։

Ունի հավաստագրեր ֆինանսական ոլորտում՝ series 7 և series 63 հավաստագրեր, Հարվարդի համալսարանի Բանակցելու հմտություններ դասընթաց, Բլումբերգի դասընթաց NYC ընկերության գլխամասային գրասենյակում, պորտֆելի կառավարում IEB, Մադրիդ համալսարանում, Հարկեր և իրավաբանական նորություններ Իսպանիայում՝ Deloitte and Garrigues, տարբեր բանկային դասընթացներ Լոնդոնում, Նյու Յորքում և Ժնևում՝ J.P.Morgan-ի գրասենյակներում:

ԿԱՐԻԵՐԱ

2005 - 2008թթ․ - աշխատել է UBS Bank S.A.-ում՝ որպես Հարստության կառավարման վերլուծաբան։
2008 - 2012թթ․ - աշխատել է  J.P.MORGAN International Bank Ltd. Sucursal en Espana-ում՝ որպես Ասոցիացված անհատական բանկիր։
2012 – 2015թթ․ - զբաղեցրել է J.P.MORGAN International Bank Ltd. Sucursal en Espana-ի Փոխնախագահ-անհատական բանկիրի պաշտոնը։
2015 - 2019թթ․ -  զբաղեցրել է J.P.MORGAN International Bank Ltd. Sucursal en Espana –ի Գործադիր տնօրեն- անհատական բանկիրի պաշտոնը։
2019 – 2020թթ․ - աշխատել է  LOMBARD ODIER GROUP –ում՝ որպես Ավագ փոխնախագահ - անհատական բանկիր։
2020 - 2023թթ․- աշխատել է  N26 BANK Gmbh, Sucursal en Espana-ում՝ որպես Իսպանիայի և Պորտուգալիայի հարցերով գլխավոր մենեջեր։
2023 - 2024թթ․ - զբաղեցրել է WESTERN UNION միջազգային բանկի՝ Եվրոպայում թվային բանկինգի ստորաբաժանման ղեկավարի և Western Union միջազգային բանկի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնները։
2024թ. - հանդիսանում է MUSE MOVEMENT SL-ի հիմնադիր։
2024թ. - հանդես է գալիս որպես տեխնոլոգիաների ռազմավարագետ և հիմնական զեկուցող նորարարությանը նվիրված միջազգային ֆորումներում, այդ թվում՝ The Future is Now (Մադրիդ), TedxIE (Մադրիդ), Inmerge24 (Բաքու), Digitalización Superintendencia de Bancos (Դոմինիկյան Հանրապետություն) և Հայաստանի Բանկերի Միության (Վիեննա) միջոցառումներում։
2025թ. - հիմնադրել է KIRI SL-ը և զբաղեցնում է գլխավոր գործադիր տնօրենի (CEO) պաշտոնը։ KIRI-ն անչափահասների համար նախատեսված ներդրումային հաշիվ է, որի նպատակն է նպաստել Իսպանիայի երեխաների երկարաժամկետ ֆինանսական կրթությանը։ Ծրագիրն իրականացվում է որպես My Investor թվային բանկի ֆինանսական գործակալ։

2025թ. - KPMG Startup Connect նախաձեռնության արտաքին խորհրդատու և համաղեկավար՝ ղեկավարելով Իսպանիայի թվային էկոհամակարգում բիզնեսի զարգացման ուղղությունը։

2025թ. - հանդիսանում է Էվոկաբանկի Խորհրդի անդամ, Աուդիտ կոմիտեի անդամ, Ռազմավարության կոմիտեի անդամ։

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՓՈՐՁ

Ունի Խորհրդի անդամի աշխատանքի լայն փորձ՝ հանդիսանալով IDEADED (Deep Tech) ընկերության խորհրդի անդամ, Quiero Trabajo հիմնադրամի խորհրդակցական խորհրդի նախագահ, Crescenta-ի խորհրդակցական խորհրդի անդամ, Calafia Iberia-ի հիմնադիր անդամ (հրեշտակ ներդրող և ներդրումային ակումբի մեդիայի և հանրային կապերի գործառնական ղեկավար), Եվրոպական հանձնաժողովի Horizon Europe ծրագրի նորարարության փորձագետի կարգավիճակով՝ ԵՄ Կանանց նորարարների մրցանակի ժյուրիի անդամ (2024–2025թթ.), FEDEPE-ի (Իսպանիայի կին տնօրենների, ղեկավարների, մասնագետների և ձեռնարկատերերի ֆեդերացիա) խորհրդի նախկին անդամ, ինչպես նաև PwC-ի «Women to Watch» ծրագրի 7-րդ թողարկման մասնակից։

ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՓՈՐՁ


Ունի դասավանդման լայն փորձ՝ որպես Fintech-ի, թվային բանկինգի և ֆինանսական ոլորտում դիսրուպցիայի թեմաներով դասախոս։ Դասավանդում է որպես ասոցացված պրոֆեսոր ISDI-ում, IE-ում, ESADE-ում, ICADE-ում և Advantere-ում, ինչպես նաև ունեցել է առանձին համագործակցություններ NYU-ի հետ։