Վերադառնալ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, PhD

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, PhD

Վարչության նախագահի առաջին տեղակալ

Արմեն Հակոբյանը ծնվել է 1971թ. Երևանում:

1993թ. ավարտել է Երևանի անասնաբուծա-անասնաբուժական ինստիտուտը, ստացել ինժեներ-տեխնոլոգի որակավորում:

1996թ. վերապատրաստվել է Ժնևում՝ մասնակցելով Trusban Finance and Management s.a.-ի Basic Banking I ֆինանսական դասընթացին: 2009թ. Լոնդոնի City of London International Banking School-ում անցել է «Ակտիվների և պարտավորությունների կառավարում» թեմայով դասընթացը:

1998թ. ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան (Ph.D).

1992-1993 թթ. աշխատել է Երևանի հրուշակեղենի կոմբինատում:

1993-ից աշխատում է «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ-ում. 1993-1996 թթ.՝ որպես Վարկա-պլանային վարչության 1-ին կարգի մասնագետ, 1996-2005 թթ.՝ Վարկա-պլանային վարչության պետ, 2005-2006 թթ.՝ Վարչության նախագահի տեղակալ, Ակտիվների և պարտավորությունների վարչության պետ:

2006-10.2017թթ. «Պրոմեթեյ Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ, Վարչության անդամ:

10.2017թ.-ից մինչև օրս «Էվոկաբանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալն է, Վարչության անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: