SWOT: Վերլուծիր ինքդ քեզ
Հաճախ ինքներս մեզ հարցնում ենք. ո՞վ եմ ես, որո՞նք են իմ ուժեղ ու թույլ կողմերը, ինչպիսի հնարավորություններ ունեմ իմ նպատակներին հասնելու համար և ինչը կարող է ինձ խանգարել
26.06.2020Մեզնից յուրաքանչյուրն էլ ունենում է անինքնավստահության և մոլորության զգացում ու հաճախ չի կողմնորոշվում՝ ինչպես դուրս գալ այդ սթրեսային իրավիճակից: Առկա խնդիրները խանգարում են հստակ ընկալել, թե ինչ է իրականում տեղի ունենում կյանքի այդ փուլում, և բացասական էմոցիաները շեղում են և թույլ չեն տալիս ընկալել ամեն ինչ հստակ և օբյեկտիվ։
Գուցե զարմանաք, բայց այստեղ մեզ կարող է օգնել SWOT վերլուծությունը, քանի որ այն իրենից ենթադրում է ոչ միայն բիզնեսի` այլև անձի վերլուծություն։ SWOT-ի տարրերն են՝
- S– Strengths (ուժեղ կողմեր)
- W- Weaknesses (թույլ կողմեր)
- O– Opportunities (հնարավորություններ)
- Т– Тhreats (սպառնալիքներ)
SWOT վերլուծությունը կօգնի մեզ ճանաչել սեփական «ԵՍ»-ը չորս կողմից, կբացահայտի մեր ուժեղ կողմերն ու թույլ կտա բացահայտել մեր անձնային աճի բոլոր հնարավորությունները: Իսկ ահա թույլ կողմերի բացահայտումը կօգնի մեզ «ուժեղացնել» դրանք՝ ներդնելով մեր ողջ ներուժն ու թույլ չտալով, որ դրանք խոչընդոտեն ինչպես կարիերայի, այլև կյանքի այլ ոլորտների զարգացմանը։ Հետևաբար, անձնական SWOT վերլուծությունը թույլ է տալիս կառավարել էմոցիաները, նորովի նայել իրավիճակին և որոշել հետագա առաջընթացի ճանապարհներ՝ ցանկալի նպատակին հասնելու համար։
Սկսե՞նք
- Առանձնացեք շրջապատից, կենտրոնացեք ինքներդ Ձեր և Ձեր մտքերի վրա
- Անպայման վերցրեք թուղթ և գրիչ
- Անջատեք բջջայինը` արտաքին գործոններից «մեկուսացվելու» համար
- Գրի առեք SWOT-ի բոլոր դաշտերը
- Եղեք հնարավորինս անկեղծ և մի վախեցեք արդյունքից: Սա թույլ կտա իրականությունը ճիշտ գնահատել:
Ահա Ձեր SWOT վերլուծությունն արդյունավետ իրականացնելու համար ուղղորդող մի քանի հարց`
(S) Իմ ուժեղ կողմեր-ի օրինակներ
Ի՞նչն է թույլ տալիս ինձ առաջ շարժվել՝ հասնել նրան, ինչին ուզում եմ:
Ի՞նչն եմ ես կարողանում անել լավ։ Ի՞նչն է ինձ հաջողվում ավելի լավ, քան մյուսներին։
Ո՞ր հատկանիշներն են ինձ թույլ տալիս տարբերվել ուրիշներից:
Որո՞նք են իմ բնավորության և իմ արտաքին տեսքի ուժեղ կողմերը:
Ի՞նչ կա իմ մեջ, որին ես կարող եմ ապավինել դժվարին իրավիճակում։
Ի՞նչն է իմ մեջ գրավում կամ կարող է գրավել այլ մարդկանց:
(W) Իմ թույլ կողմեր-ի օրինակներ
Ի՞նչն է խանգարում ինձ հասնել նպատակին և ստանալու այն, ինչ ուզում եմ:
Իմ անձի ո՞ր կողմերի վրա պետք է աշխատել, որպեսզի դրանք փոխվեն դեպի լավը։
Ի՞նչն է իմ մեջ ինձ խանգարում ինքնադրսևորման համար։
Ի՞նչն է ինձ խոչընդոտում մարդկանց հետ շփվել առանց կոնֆլիկտների։
Ի՞նչ է ինձ առավել դժվար տրվում: Ինչպե՞ս է դա ինձ խանգարում կյանքում։
Ո՞րն է իմ սխալների պատճառը։
Ո՞րոնք են, ըստ մյուսների, իմ բացասական կողմերը։
Ինչու՞ եմ ես ժամանակ առ ժամանակ դժգոհ և անինքնավստահ:
(О) Իմ արտաքին բարենպաստ հնարավորություններ-ի օրինակներ
Ի՞նչն է իմ միջավայրում նպաստում իմ զարգացմանը և բարեկեցությանը:
Ի՞նչ ռեսուրսներ կան իմ տրամադրության տակ հաջողության հասնելու համար։
Ի՞նչ կարող եմ սովորել ես իմ ընկերներից և մրցակիցներից։
Ի՞նչ կարող եմ սովորել կյանքում ինձ հանդիպած խնդիրներից։
Անհրաժեշտության դեպքում ու՞մ կարող եմ վստահել: Ի՞նչ կարող են նրանք ինձ տալ:
Կա՞ն իմ շրջապատում ռեսուրսներ և հնարավորություններ, որոնց մասին ես դեռ չգիտեմ։
Որտե՞ղ եւ ինչպե՞ս կարող եմ գտնել դրանք: Ինչպե՞ս սովորել ճիշտ օգտագործել դրանք։
Ի՞նչն է ինձ օգնում է կամ կարող է օգնել ազատվել (W) դաշտում` թույլ կողմերի բաժնում, նշված բաղթողումներից։
Ի՞նչ կարող եմ սովորել ինքս ինձնից: Ինչպե՞ս է օգնում ինձ իմ կյանքի փորձը։
(Т) Արտաքին սպառնալիքներ և ռիսկեր-ի օրինակներ
Ի՞նչ կամ ո՞վ է շրջապատում խանգարում իմ զարգացմանը և բարեկեցությանը։
Ի՞նչ խոչընդոտներ են կանգնած իմ մասնագիտական աճի ճանապարհին:
Ի՞նչը ես դեռ ի վիճակի չեմ կարող փոխել իմ միջավայրում:
Ի՞նչն է իմ միջավայրում խանգարում ինձ լինել այն մարդը, ով ես ուզում եմ լինել:
Ովքե՞ր են իմ մրցակիցները: Ինչպե՞ս են նրանք ազդում ինձ վրա:
Ի՞նչն է առաջացնում մտահոգություն և անհանգստություն իմ միջավայրում:
Ո՞րն է իմ բարեկեցության ուղղակի կամ անուղղակի սպառնալիքը:
Շրջակա միջավայրի ի՞նչ փոփոխություններ կարող են առաջացնել ճգնաժամային իրավիճակ։
Related Blogs
- 99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024