Սև ուրբաթի իրական գույնը
Սև ուրբաթ 2025. ամբողջական ուղեցույց Evoca-ի կողմից` օնլայն գնումներ, քարտերի ընտրություն, անվտանգություն և հետաքրքիր փաստեր ամբողջ աշխարհից։
24.11.2025
Սև Ուրբաթն այլևս 1 օր չի տևում։ Վերջին շրջանում այն դարձել է Black Weekend, նույնիսկ՝ Black Week:
Այս տարի Սև Ուրբաթը նոյեմբերի 28-ին է, բայց պաշտոնապես կսկսվի նոյեմբերի 27-ի երեկոյան։ Մարդիկ նախապես են պատրաստվում Սև Ուրբաթին․
- մի մասը որոշակի գումար է խնայում գնումների համար,
- մի մասը վերցնում է վարկ կամ օվերդրաֆտ իրենց անհրաժեշտ ապրանքները մեծ զեղչերով ձեռք բերելու համար,
- մի մասը նախապես պատրաստում է shopping list, որ միանգամից՝ ընդամենը 1 կոճակի օգնությամբ, գնի իր նախընտրած ապրանքները,
- մյուս մասն էլ շունչը պահած և քարտերը պատրաստ անհամբեր սպասում է զեղչերի մեկնարկին։
«Սև ուրբաթ». ինչպե՞ս է առաջացել տերմինը
«Սև ուրբաթ» տերմինը իրականում շատ ավելի հին է, քան կարծում եք։ Այն առաջին անգամ օգտագործվել է 1869թ., երբ Ուոլ Սթրիթում տեղի ունեցած ֆինանսական ճգնաժամը խուճապ ու մեծ կորուստներ առաջացրեց։ Այսպիսով, «Black Friday»-ը սկզբում կապ ուներ ոչ թե զեղչերի, այլ տնտեսական աղետի հետ։
Տասնամյակներ անց՝ 1950-ականներին, Ֆիլադելֆիայի ոստիկանները նույն անվանումն օգտագործեցին Thanksgiving-ից հետո առաջացող խցանումների, հսկայական մարդկանց հոսքի և ամբողջ քաղաքի քաոսի համար։ Նրանց համար սա տարվա ամենածանր աշխատանքային օրն էր։
Ժամանակի ընթացքում վաճառողները փորձեցին տերմինին դրական ենթատեքստ տալ, և 1980–90-ականներին այն արդեն ասոցացվում էր մեծածավալ զեղչերի ու գնումների հետ։
Այսպես Սև ուրբաթը դարձավ ամենախոշոր գնումների օրն ԱՄՆ-ում և հետո արդեն՝ ամբողջ աշխարհում։
Օնլա՞յն, թե՞ օֆլայն գնումներ
Վերջին տարիներին ավելի ու ավելի են զարգանում օնլայն գնումները։ Սև Ուրբաթին այն նույնպես բացառություն չէ․ վաճառքների ավելի քան 70%-ը կատարվում է օնլայն։ Մարդիկ, խուսափելով հերթերից, նախընտրում են իրենց գնումները կատարել տանը՝ հանգիստ պայմաններում։ Շատերը կարծում են, որ այդ տարբերակով գնում են իրական անհրաժեշտ ապրանքները։ Իսկ օֆլայն գնումների դեպքում հաճախ տրվում են էմոցիաներին և գնում ապրանքներ զեղչերի ազդեցության տակ, որոնք իրականում այդ պահին այդքան էլ անհրաժեշտ չէին։ Այլ կերպ ասած՝ խանութների դիմաց անվերջ թվացող հերթերն ու հրմշտոցներն արդեն որոշ չափով անցյալում են։
Black Friday 2024․ հետաքրքիր և զարմանալի փաստեր
Երբ ուսումնասիրում էինք նոր փաստեր Սև ուրբաթի մասին, այնքա՜ն հետաքրքիր տեղեկություն իմացանք, որ որոշեցինք անպայման կիսվել ձեզ հետ։
- Օնլայն վաճառքների նոր ռեկորդներ
2024-ին աշխարհում օնլայն վաճառքներն աճեցին ավելի քան 9%-ով։
Ամենաշատ վաճառված ապրանքներն էին՝ էլեկտրոնիկա, խաղալիքներ, սպասք և հագուստ։ - Amazon-ի ցուցանիշները
Amazon-ը 2024-ին գրանցեց իր ամենաուժեղ Black Friday շաբաթը՝ ավելի քան 10 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր վաճառքով, իսկ ամենաշատ վաճառված ապրանքներն էին՝ անլար ականջակալներ, խաղալիք կոնստրուկտորներ և խնամքի պարագաներ։ - Օֆլայն գնումների անակնկալ վերադարձ
2024-ին բազմաթիվ երկրներում մարդիկ օնլայն գնումներից կրկին վերադարձան մեծ խանութներ և մոլեր։ Օֆլայն վաճառքներն աճեցին մոտ 4%-ով, իսկ Արևմտյան Եվրոպայի խոշոր մոլերում վերջին տարիներին գրանցվեցին ամենամեծ հերթերը։ - Վճարային հարթակների ռեկորդներ
Visa, MasterCard և PayPal համակարգերը արձանագրեցին ռեկորդային արդյունք՝ մեկ րոպեում ավելի քան 300,000 առցանց վճարում։ Սա ամենաբարձր ցուցանիշներից էր վերջին չորս տարիների ընթացքում։ - Ոչ պակաս ռեկորդային արդյունք ուներ նաև Հայաստանը
Հայաստանում Black Friday շաբաթվա ընթացքում օնլայն և օֆլայն վաճառքը հասել է ավելի քան 11 մլրդ դրամի՝ աճելով 11%-ով։ - Աշխարհը գնում էր նվերներ
2024-ի Black Friday-ին վաճառված ապրանքների մեծ մասը գնվել է Ամանորի նվերների համար։ Հարցված գնորդների 70%-ը նշել է, որ գնումները կատարել է տոնական նախապատրաստության նպատակով։
Գնումները գնումներ, բայց դրանից առաջ հարկավոր է ճիշտ քարտի ընտրություն
Black Friday-ի մեծ զեղչերից օգտվելը միայն ցանկություն չէ․ դրա համար պետք է նաև ճիշտ վճարային քարտ, որը ոչ միայն թույլ կտա կատարել օնլայն գնումներ, այլ նաև կտա հավելյալ առավելություններ։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել քարտ ընտրելիս
Cashback՝ շատ հաճելի է, երբ գնումներ կատարելիս մի մասը հետ է վերադարձվում։
Evocabank-ի Visa Vision և Evoca Travel Card քարտերը հենց այդպիսի առավելություն ունեն․ մեծ զեղչերի օրերին դու կարող ես գնել ու միաժամանակ՝ ստանալ գումարի վերադարձ։
Քարտի բացման արագ գործընթաց՝ օնլայն գնումները ավելի հարմար են, երբ քարտը կարող ես բացել մի քանի վայրկյանում։
Evocabank-ի թվային քարտերը հենց այդպիսի լուծում են․
- կարող ես ձեռք բերել վայրկյանների ընթացքում EvocaTOUCH հավելվածից և evoca.am կայքից,
- ընտրում ես արժույթը,
- և կարող ես անմիջապես վճարել ցանկացած միջազգային հարթակում՝ WizzAir-ից մինչև Amazon։
Ընտրության հնարավորություն՝ Evocabank-ն ունի վճարային քարտերի ընտրության մեծ հնարավորություն։ Կարող ես ընտրել cashback-ով, ճանապարհորդական, պրեմիում կամ թվային քարտեր։ Բոլոր քարտերին կարող ես ծանոթանալ այստեղ։
Ի դեպ, կարևոր մի բան, Սև ուրբաթն արդեն Evoca-ում է։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Կարող ես կատարել օնլայն կամ օֆլայն գնումներ Evoca Mastercard-ով և ստանալ 20% cashback։ Չունե՞ս Evoca Mastercard, ձեռք բեր հենց հիմա 50% զեղչով և սկսիր գնումներդ։ Իսկ ակցիայի մանրամասներին ծանոթացիր այստեղ։
Մեծ գնումնե՞ր
Եթե ցանկանում ես օգտվել խոշոր զեղչերից, բայց գումարը բավարար չէ, կարող ես ընտրել Evocabank-ի սպառողական վարկը կամ օնլայն օվերդրաֆտը։
Սև ուրբաթի «սև կողմը»

Դե ինչպես տեսաք, Սև ուրբաթի լավ կողմերը շատ-շատ են, բայց կա մի «սև կողմ», որի մասին նույնպես պետք է իմանաս։ Այս ընթացքում ակտիվանում են նաև զեղծարարները, ովքեր տարբեր միջոցներով ցանկանում են գողանալ քո բանկային տվյալները։ Իրենցից խուսափելու համար՝ կան մի քանի պարզ կանոններ, որոնց պարտադիր պետք է հետևել․
- Կատարիր գնումներ միայն վստահելի կայքերից
- Խուսափիր կասկածելի առաջարկներից
- Մի բացեք անհայտ հղումներ
- Քարտային տվյալները մուտքագրիր միայն պաշտոնական էջերում
- Միացրու SMS ծանուցումները
- Ուսումնասիրիր ապրանքն ու վաճառողին
- Օգտագործիր անվտանգ ինտերնետային կապ
Զեղծարարությունների մասին ավելի մանրամասն կարող ես կարդալ մեր բլոգում։
Իսկ որպես վերջաբան՝ կցանկանանք քեզ պատմել մի իրական, զավեշտալի պատմություն, որը տեղի է ունեցել Սև Ուրբաթին։
2011թ․-ին Կալիֆորնիայի Porter Ranch Walmart-ում շշուկներ էին պտտվում, որ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը որոնում է մի կնոջ, ով «Սև ուրբաթը» վերածել էր իրական խառնաշփոթի։
Այս կինը մարդկանց անծայրածիր հերթերը շրջանցելու համար իր հետ վերցրել էր պղպեղի սփրեյ և սկսել էր փչել ու տարածել այն հերթի մեջ սպասող հարյուրավոր մարդկանց մեջ։ Այսպիսով, նրան հաջողվել էր առաջ անցնել հերթը և կատարել շատ գնումներ՝ օգտվելով մեծ զեղչերից։ Հերթում կանգնած մարդկանց մոտ առաջացել էին ուժեղ հազ, ալերգիկ սիմպտոմներ, իսկ այդ ընթացքում անհայտ կինը հանգիստ կատարում էր իր գնումները։
Թող այս տարվա Սև ուրբաթը քեզ համար լինի հաճելի, օգտակար ու անվտանգ գնումների օր՝
- ճիշտ քարտով,
- ճիշտ ընտրություններով,
- և իհարկե՝ առանց պղպեղի սփրեյի 😊
XOXO, քո Evoca…
Related Blogs
-
Evoca Calendar 2025. Երբ արվեստը հանդիպում է AI-ին
16.05.2025
-
99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ
28.11.2024
-
Evoca Art
23.10.2024




