Օնլայն օվերդրաֆտ

Ունես չնախատեսված ծախսե՞ր. Evocabank-ի Online Օվերդրաֆտը լավագույն կարճաժամկետ լուծումն է: 24/7 հասանելիություն և առանց փաստաթղթաշրջանառության:

Օնլայն օվերդրաֆտ
Վերադառնալ
36 ամիս

Մարման ժամկետ

սկսած 12%

Տարեկան անվանական տոկոսադրույք

մինչև 10 մլն ֏

Սահմանաչափ

Evoca հաճախո՞րդ ես. ստացիր Online Օվերդրաֆտ քո Evoca քարտին մինչև 3 րոպեում: 

Իսկ եթե դեռևս Evoca քարտապան չես, օվերդրաֆտին դիմելու ընթացքում տեղում բացիր Evoca Digital քարտ և ստացիր օվերդրաֆտը քո քարտին: Evoca Digital քարտը կհայտնվի քո EvocaTOUCH հավելվածում հաշված վայրկյանների ընթացքում:

Մինչ կդիմես օվերդրաֆտի համար՝

  • Համոզվիր՝ արդյոք ունես բավարար ինֆորմացիա օվերդրաֆտի մասին
  • EvocaTOUCH հավելվածում օնլայն ստուգիր՝ արդյոք համապատասխանում ես օվերդրաֆտ ստանալու պահանջներին
  • Տեղում տես՝ որքան կկազմի քո օվերդրաֆտի ամսական մարումը

 Online Օվերդրաֆտը տրամադրվում է 100,000 դրամից 10,000,000 դրամի կամ համարժեք արտարժույթի չափով և 36 ամիս մարման ժամկետով՝ վերականգնվող՝ ամսական նվազագույն մարման պահանջով: 

 Անվանական տոկոսադրույքը կազմում է՝

  • ՀՀ դրամ` 16%-21.5%
  • ԱՄՆ դոլար` 13-16%
  • եվրո` 12-16% 
  • Ի՞նչ է օվերդրաֆտը և ինչո՞վ է այն տարբերվում սպառողական վարկից. 

Օվերդրաֆտը վարկի տեսակ է, որը հնարավորություն է տալիս ծախսել ավելի շատ գումար, քան տվյալ պահին ունես քո հաշվեհամարի վրա: Օվերդրաֆտի գումարը կարող ես կանխիկացնել կամ օգտագործել անկանխիկ տարբերակով՝ կատարելով գնումներ կամ օնլայն վճարումներ:

Օրինակ՝

Եթե քո քարտին ունես 1,000 դրամ, սակայն ցանկանում ես գնել 5,000 դրամ արժեքով ապրանք, տվյալ քարտի վրա բացված օվերդրաֆտի շնորհիվ կարող ես կատարել տվյալ գնումը, իսկ գումարը հետ վճարել ավելի ուշ:

  • Ինչպե՞ս դիմել Online Օվերդրաֆտի համար. 

EvocaTOUCH հավելվածում մուտք գործիր Վարկեր բաժին և ընտրիր Օվերդրաֆտ: Այնուհետև ծանոթացիր պայմաններին և լրացրու անհրաժեշտ դաշտերը: Վերջ, քո օվերդրաֆտը կհաստատվի հաշված րոպեների ընթացքում:

Օվերդրաֆտին դիմելու քայլերի հաջորդականությունը տես ստորև հոլովակում.

  • Ինչպե՞ս է բանկը որոշում վարկի գումարի չափը և տոկոսադրույքը.

Վարկը, վարկի գումարի չափը և տոկոսադրույքը հաստատվում են օվերդրաֆտի համար դիմողի վարկունակության չափանիշների հիման վրա:

  • Որքա՞ն ժամանակ է տևում Online Օվերդրաֆտին դիմելու պրոցեսը.

Օվերդրաֆտի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում:

  • Արդյո՞ք անհրաժեշտ է մոտենալ Բանկ Online Օվերդրաֆտ ստանալու համար.

Online Օվերդրաֆտից օգտվելու համար անհրաժեշտ է պարզապես ունենալ EvocaTOUCH հավելված: Լրացուցիչ Բանկ մոտենալու անհրաժեշտություն չկա: 

  • Ինչպե՞ս է կատարվում Online Օվերդրաֆտի մարումը.

Օվերդրաֆտի շահառուն պարտավորվում է վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 5%-ը (նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ) և օգտագործված գումարի մասով կուտակված տոկոսագումարը: 

Օրինակ՝

Դու պատրաստվում ես գնել բրենդային կոշիկ, որի արժեքն է պայմանական 100,000 դրամ: Դիմելով օվերդրաֆտի համար՝ դու ստանում ես 1,000,000 դրամ սահմանաչափ՝ 16% տոկոսադրւյքով, որից օգտագործում ես միայն 100,000 դրամը՝ կոշիկը գնելու համար:

Արդյունքում՝ տվյալ ամսվա կտրվածքով դու Բանկին վճարում ես օգտագործված 100,000 դրամի 5%-ը, այսինքն՝ 5000 դրամ (նվազագույնը՝ 5,000 դրամ, որը կարող ես նորից օգտագործել վճարման հաջորդ օրվանից), և կուտակված տոկոսագումարը՝ 1,333.33 դրամ: Այսինքն՝ ընդհանուր մարումը տվյալ ամիս կկազմի՝ 5,000+1,333.33=6,333.33 դրամ:

  • Արդյո՞ք օվերդրաֆտի օգտագործումն ազդում է վարկունակության վրա.

Օվերդրաֆտի օգտագործումը չի կարող անդրադառնալ վարկունակության վրա: 

Սակայն նոր օվերդրաֆտի համար հաճախակի հայտ ներկայացնելը կարող է արդյունքում ազդել վարկունակության վրա:

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`