Վճարային քարտով օվերդրաֆտ (վարկային քարտ)

Ունես չնախատեսված ծախսե՞ր. Evocabank-ի Online Օվերդրաֆտը լավագույն կարճաժամկետ լուծումն է: 24/7 հասանելիություն և առանց փաստաթղթաշրջանառության:

Վճարային քարտով օվերդրաֆտ (վարկային քարտ)
Վերադառնալ

          1.            

Տրամադրման նպատակը

Անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման նպատակով:

          2.            

Ովքեր կարող են դիմել

21 - 65 տարեկան ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք

          3.            

Սահմանաչափի արժույթ

ՀՀ դրամ

          4.            

Սահմանաչափ

100,000 - 10,000,000

          5.            

Ձևակերպման եղանակ

·          Օնլայն

·          Օֆլայն

          6.            

Սահմանաչափի տեսակ

Վերականգնվող` ամսական նվազագույն մարման պահանջով

          7.            

Սահմանաչափի տրամադրման եղանակ

Վարկային սահմանաչափը տրամադրվում է Բանկի վճարային քարտերի միջոցով:

          8.            

Անվանական տոկոսադրույք

16%-21.5%

          9.            

Փաստացի տոկոսադրույք

17.24 – 23.78%

         10.           

Արտոնյալ ժամանակահատված

Չի տրամադրվում

         11.           

Մարման ժամկետ

36 ամիս

         12.           

Ամսական նվազագույն մարման պահանջ

Քարտապանը պարտավորվում է վճարել նախորդ ամսվա ընթացքում օգտագործված սահմանաչափի 5%-ը /նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ/ և կուտակված տոկոսագումարները մինչև քաղվածում նշված վերջնաժամկետը: Ամիս է սահմանվում յուրաքանչյուր ամսվա 1-ից մինչ հաջորդ ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը:

         13.           

Քաղվածքի օր

Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը

         14.           

Վճարման վերջնաժամկետ

 

Յուրաքանչյուր ամսվա 16-ը (եթե տվյալ ամսվա 16-ը հանդիսանում է ոչ աշխատանքային օր, ապա վերջնաժամկետ է համարվում հաջորդ աշխատանքային օրը):

         15.           

Օվերդրաֆտի մայր գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր

Ամսական նվազագույն վճարը վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.015% օրական

Հաշվեգրված տոկոսները վճարման ժամկետին չվճարելու տույժ` 0.1% օրական

         16.           

Վարկունակության գնահատում /օվերդրաֆտի հաստատման պայմաններ/

Համաձայն բանկում գործող առցանց վարկերի վարկունակության գնահատման համար օգտագործվող սքորինգային մոդելի

         17.           

Տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ

 

·          Օվերդրաֆտը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, առավելագույնը 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում:

·          Շեղումներով և/կամ ավտոմատ մշակված սքորինգային համակարգի կողմից մերժված օվերդրաֆտի հայտերը կարող են ներկայացվել Բանկի աշխատակցի լրամշակմանը: Այս դեպքում դեպքում կարող է պահանջվել Բանկի համար ընդունելի ապահովման միջոց և որոշումը կայացվում է առավելագույնը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում:

 

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`