Հիփոթեքային վարկ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»

Գնե՛ք Ձեր երազանքների բնակարանն Evocabank-ի օգնությամբ։ Մեզ հետ բնակարան գնելը հեշտ է, գործընթացն էլ՝ պարզեցված:

Հիփոթեքային վարկ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»
Վերադառնալ
մինչև 27 մլն. ֏

Գումար

մինչև 180 ամիս

Վարկի մարման ժամկետը

2-4%

Սուբսիդավորվող տոկոս

6.9%

Տոկոսադրույք

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում Evocabank-ը առաջարկում է հիփոթեքային վարկեր ամենաշահավետ պայմաններով: Եթե Ձեր և Ձեր ամուսնու հանրագումարային տարիքը չի գերազանցում 70-ը, և ունեք բավարար եկամուտներ ու դրական վարկային պատմություն, ապա հենց այս ծրագրի օգնությամբ կարող եք ձեռք բերել Ձեր նախընտրած բնակարանն ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում:

Գործում է նաև՝

  • 2% սուբսիդավորում, ք. Երևանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում,
  • 4% սուբսիդավորում, ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում:

Երկրորդային շուկայից բնակելի անշարժ գույքի գնման համար անհրաժեշտ է ունենալ կանխավճար սկսած 10%-ից, իսկ առաջնային շուկայից անշարժ գույքի գնման դեպքում անհրաժեշտ է ունենալ կանխավճար 7.5%-ից սկսած:

Ձեր վարկունակությունը բավարա՞ր չէ վարկի ստացման համար, մենք այդ մասին էլ ենք մտածել: Ձեր վարկային պարտավորությունները Ձեզ հետ միասին կարող է ստանձնել նաև համավարկառուն: Որպես համավարկառուներ կարող են հադիսանալ Ձեր ընտանիքի անդամները (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները):

Նոր բնակարան ունենալն այլևս երազանք չէ: Կառուցե'ք ամուր տանիք Evocabank-ի օգնությամբ:

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`