Հիփոթեքային վարկ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան»
Գնե՛ք Ձեր երազանքների բնակարանն Evocabank-ի օգնությամբ։ Մեզ հետ բնակարան գնելը հեշտ է, գործընթացն էլ՝ պարզեցված:

|
Առաջնային շուկա |
Երկրորդային շուկա |
||
Վարկի տրամադրման նպատակը |
Վարկը տրամադրվում է երիտասարդ ընտանիքներին, գոյություն ունեցող կամ կառուցապատման ընթացքում գտնվող բնակելի անշարժ գույք ձեռքբերելու և մշտական բնակվելու նպատակով: |
Վարկը տրամադրվում է երիտասարդ ընտանիքներին, գոյություն ունեցող (80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող) բնակելի անշարժ գույք ձեռքբերելու և մշտական բնակվելու նպատակով: |
||
Ովքեր կարող են դիմել |
ՀՀ քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող այն անձինք, ում ամուսինը հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Ամուսինների գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը , կամ երիտասարդ միայնակ ծնողը, ում տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ): Որպես համավարկառու կարող են հանդիսանալ ամուսինների ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը (ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները): Համավարկառուների տարիքը չպետք է գերազանցի 61 տարեկանը |
|||
Համավարկառու |
Վարկառուի ամուսինը և նրանց երկուսի ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը(ընտանիքի անդամներ են համարվում` ամուսինը, վարկառուի և նրա ամուսնու ծնողները, քույրերը և եղբայրները): |
|||
Վայրը |
ՀՀ ամբողջ տարածքում |
|||
Վարկավորման արժույթ |
ՀՀ դրամ |
|||
Վարկի մարման ժամկետը |
120 - 180 ամիս |
|||
Վարկավորման գումար և վարկ/գրավ հարաբերակցություն |
Երևանում և ՀՀ մարզերում` 27.000,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 80%[1]։ Երևանում և ՀՀ մարզերում` 27.000.000 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը. ա) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 80%, բ) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից։ գ) առկա է հիփոթեքային պարտավորության պահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 20 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով[2]: |
Երևանում և ՀՀ մարզերում` 22.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 70%։ Երևանում և ՀՀ մարզերում` 22.5 միլիոն ՀՀ դրամ, բայց ոչ ավելի, քան ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի 90%, եթե բավարարված է հետևյալ պահանջներից առնվազն մեկը. ա) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի կողմից գրավադրվում է նաև այլ բնակելի անշարժ գույք, ընդ որում, ձեռք բերվող և այլ բնակելի անշարժ գույքերի գրավադրման դեպքում, վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրված անշարժ գույքերի ընդհանուր արժեքի 70%, բ) տրամադրված վարկի ապահովման միջոց հանդիսացող ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի գրավից բացի վարկառուի կողմից ներկայացվում է նաև երաշխավորություն Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված` 1-ից 300 տեղերը զբաղեցնող իրավաբանական անձանց կողմից։ գ) առկա է հիփոթեքային պարտավորության ապահովագրություն՝ ձեռքբերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի 30 տոկոսի և վարկառուի կողմից 10 կամ ավելի տոկոսի չափով կատարված կանխավճարի տարբերության չափով: |
||
Տարեկան անվանական տոկոսադրույքներ |
Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք 6.9%, որը չի սուբսիդավորվում |
Բանկի կողմից սահմանված տոկոսադրույք 6.9%, որից, 2% սուբսիդավորում, ք. Երևանում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում 4% սուբսիդավորում, ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում: |
||
Բանկի կողմից հաճախորդի փոխարեն կանխավճարի, դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված) |
|
|||
Բանկի կողմից հաճախորդի փոխարեն դժբախտ պատահարներից և գույքի ապահովագրություն իրականացնելու դեպքում (իրականացվում է վարկի գործողության երկրորդ տարվանից սկսված) |
Նշված տոկոսադրույք + 0,4% |
|||
Տոկոսադրույքը կարող է վերանայվել յուրաքանչյուր երեք տարին մեկ: |
||||
Վարկի տրամադրման ձև |
Միանվագ կամ փուլային: Ընդ որում, փուլային վարկի վերջին փուլը պետք է տրամադրվի անշարժ գույքի՝ 80 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունենալու դեպքում: |
Միանվագ |
||
Փաստացի տոկոսադրույք |
Մինչև 7.98% |
|||
Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող տուգանք |
Տուգանք չի կիրառվում |
|||
Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր |
ժամկետանց վարկի համար՝ օրական 0,015 %, |
|||
Վարկի մարման ձևը |
Ամբողջությամբ վճարվող անուիտետային կամ մայր գումարի հավասարաչափ մարումներով վարկ. վճարումները պետք է կատարվեն ամսական կտրվածքով։ |
|||
Վարկի ապահովածություն |
Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքը։ |
|||
Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեք |
Ձեռք բերման արժեքը` ոչ ավելի, քան 30,000,000 ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը` ոչ ավելի, քան 31 միլիոն ՀՀ դրամը։ Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ)` հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը։ Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արժեքի արտադրյալը չպետք է գերազանցի 31,000,000 ՀՀ դրամը։ |
Ձեռք բերման արժեքը՝ ոչ ավելի, քան 25, 000,000 ՀՀ դրամ և միևնույն ժամանակ գնահատված շուկայական արժեքը՝ ոչ ավելին, քան 26,000,000 ՀՀ դրամ: Ձեռք բերվող անշարժ գույքի ձեռքբերման և գնահատված արժեքները համեմատվում են ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայության կողմից հրապարակվող անշարժ գույքի միջին գների հետ (վերջին հրապարակված տվյալների հետ) հաշվի առնելով բնակարանի մակերեսը և գտնվելու վայրը: Մասնավորապես, բնակարանի մակերեսի և տվյալ տարածքի համար մեկ քառակուսի մետրի միջին արծեքի արտադրյալը շպետք է գերազանցի 26,000,000 ՀՀ դրամը |
||
Ապահովագրություն |
|
|||
Վարկի տրամադրման եղանակը |
Անկանխիկ՝ /գումարը փոխանցվում է վաճառողի հաշվեհամարին/ |
|||
Այլ պայմաններ |
Անշարժ գույքի ձեռք բերման դեպքում Վարկառուն Բանկում մուտքագրում է կանխավճար[3], որը սառեցվում է մինչև վարկի տրամադրումը: Առաջնային շուկայից անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, որպես կանխավճարը հավաստող փաստաթուղթ, Հաճախորդը կարող է Բանկ ներկայացնել կառուցապատողի կողմից տրամադրված նախավճարի անդորրագիր և/կամ նախավճարների պայմանանագրեր/համաձայնագրեր: |
|||
Վարկի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշումների կայացման Ժամկետներ |
Վարկի տրամադրման կամ մերժման որոշումը կայացվում է առավելագույնը 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում, որոշումների կայացման համար Բանկի կողմից պահանջվող նախնական փաստաթղթերը ամբողջությամբ ներկայացնելուց հետո: Վարկը տրամադրվում է Բանկի կողմից դրական որոշման դեպքում, գրավի առարկա հանդիսացող գույքի գրավադրման գործընթացը ավարտելուց հետո առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում: |
[1] Վարկ/գրավ գործակցի հաշվարկման ժամանակ ընդունվում է անշարժ գույքի գնահատման և ձեռքբերման արժեքներից նվազագույնը:
[2] Ապահովագրության պահանջը դադարում է գործել այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում Վարկ/Գրավ հարաբերակցությունը հասնում է 70%-ի՝ երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) գնված բնակարանի դեպքում և 80%-ի՝ առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) գնված բնակարանի դեպքում։
[3] Գույքի ձեռքբերման գնի և վարկի գումարի տարբերության չափով


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ