Կենսակերպ

Monthly Recap

Monthly Recap-ն օգնում է ամփոփել ամիսը, հասկանալ ձեռքբերումները, բաց թողածները և փոքր քայլերով կատարել մեծ ու արդյունավետ փոփոխություներ։

05.01.2026
Monthly Recap

Մենք հաճախ շտապում ենք առաջ՝ նոր նպատակներ, նոր պլաններ, նոր ամիսներ։ Բայց արդյո՞ք կանգ ենք առնում և հարցնում ինքներս մեզ․ «Ի՞նչ տվեց ինձ այս ամիսը»։

Այստեղ օգնության է գալիս Monthly Recap-ը։

Ի՞նչ է Monthly Recap-ը

Monthly Recap-ն ամիսն ամփոփելու պարզ, բայց շատ արդյունավետ մեթոդ է։ Այն օգնում է ամփոփել նախորդ ամիսը ոչ թե քննադատությամբ, այլ՝ վերլուծությամբ, հասկանալ՝ ինչն է աշխատել, ինչը՝ ոչ, և ինչ կարելի է անել հաջորդ ամիսն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Evoca notebook-ում սա հենց այն հատվածն է, որը սպասում է քեզ յուրաքանչյուր ամսվա վերջում։

Ինչպե՞ս է սա աշխատում

  • Ուղեղն ավելի լավ է սովորում փորձից, երբ այն ամփոփվում է։
  • Ամսական վերլուծությունը բարձրացնում է ինքնագիտակցությունը։
  • Մարդիկ, ովքեր պարբերաբար ամփոփում են իրենց ամիսը, ավելի արագ են ձևավորում նոր, օգտակար սովորություններ։

Ինչպե՞ս կատարել Monthly Recap (իրական օրինակներ)

Ամսվա վերջում կարող ես պատասխանել մի քանի պարզ հարցի․

1. Ի՞նչն էր ինձ մոտիվացնում այս ամիս

Օրինակներ՝

  • Նոր նախագծի մեկնարկը, որտեղ զգացի, որ իմ գաղափարները կարևոր են և լսված։
  • Ձեռք բերեցի նոր սովորություն՝ ամեն օր 20 րոպե քայլել։

2. Ի՞նչ սովորեցի

Օրինակներ՝

  • Սովորեցի նոր մասնագիտական գործիքներ
  • Սովորեցի արդյունավետ ժամանակի կառավարում

3. Ի՞նչ դժվարություններ հաղթահարեցի

Օրինակներ՝

  • Կազմեցի ամենաբարդ հաշվետվությունը
  • Վերջապես հանձնեցի մեքենայի գործնական քննությունը

4. Ինչո՞վ եմ հպարտ

Օրինակներ՝

  • Ավարտեցի նոր նախագիծը` առանց վերջնաժամկետը խախտելու
  • Ընդունվեցի Harvard բիզնես դպրոց

5. Ումի՞ց կամ ինչի՞ց եմ շնորհակալ

Օրինակներ՝

  • Ղեկավարիս և թիմակիցներիս՝ աջակցության համար
  • Կատվիս՝ ինձ ուրախ և դրական լիցքեր փոխանցելու համար

6. Ինչպե՞ս կարող եմ հաջորդ ամիսն ավելի լավը դարձնել

Օրինակներ՝

  • Ավելի հստակ սահմանել աշխատանքային առաջնահերթությունները և պահպանել աշխատանք–կյանք բալանսը։
  • Գնել սպորտ փաթեթ և անցնել առողջ ապրելակերպի։

Monthly Recap-ը ոչ հաշվետվություն է, ոչ պարտավորություն և ոչ էլ՝ քննություն։

Ամսվա վերջում մի քանի րոպե հատկացնելով այս հարցերին՝ դու ոչ միայն ամփոփում ես նախորդ ամիսն, այլ նաև ձևավորում ես հաջորդ ամսվա որակը։