Back
Կենսակերպ

Եվրոպայի լավագույն 5 Christmas Market-ները

Եվրոպայի ո՞ր Christmas Market-ները պարտադիր այցելել, Evoca-ի ո՞ր քարտերով գնումներ կատարել տոնավաճառներում։ Բացահայտիր մեր բլոգում։

16.12.2025
Եվրոպայի լավագույն 5 Christmas Market-ները

Ամանորին Եվրոպան վերածվում է կախարդական հեքիաթի․ լուսավոր տոնավաճառներ, ձյունաշատ փողոցներ, տաք շոկոլադի ու գլինթվեյնի բույրեր։

Ձեզ ենք ներկայացնում Եվրոպայի 5 ամենագեղեցիկ Christmas Market-ները, որոնց դուք կսիրահարվեք առաջին իսկ հայացքից։

1 Վիեննա, Ավստրիա

Վիեննայի ավանդական Christmas Market-ը գործում է ավելի քան 700 տարի։

  • Տոնածառն ամեն տարի փոխվում է՝ ներկայացնելով Ավստրիայի տարբեր շրջանների ոճերը։
  • Տոնավաճառում գործում է «Աստղային ուղի» լուսային ճամփան՝ 200,000-ից ավել լույսերով։
  • Այստեղ կարելի է գտնել իրական ավստրիական ձեռագործ խաղալիքներ, որոնք պատրաստվում են սերնդեսերունդ փոխանցվող մեթոդով։

2 Բուդապեշտ, Հունգարիա

Բուդապեշտի Vörösmarty Square տոնավաճառը ներառվել է Եվրոպայի լավագույն երեք Christmas Market-ների ցանկում։

  • Հունգարական chimney cake-ն այստեղ համարվում է ամենահայտնի տոնական քաղցրավենիքը։
  • Կենտրոնում տեղադրված է ամանորյա ատրակցիոն, որը վերականգնվել է 1900-ականների հին նախագծով։
  • Գիշերները անցկացվում են մրցույթներ ու ֆլեշմոբեր՝ այցելուների մասնակցությամբ։

3 Պրահա, Չեխիա

Հին քաղաքի հրապարակում տեղադրված տոնածառը ընտրվում է ամբողջ երկրի 120 տարբերակներից։

  • Սպիտակ տների ու լույսերի ֆոնին տոնավաճառը դառնում է իրական Instagram Spot։
  • Կարող եք համտեսել հայտնի տաք տրդելնիկը, որն անմիջապես պատրաստվում է ձեր աչքի առջև։
  • Ամեն երեկո կարող եք վայելել կենդանի երաժշտություն։

4 Ստրասբուրգ, Ֆրանսիա

Տոնավաճառը համարվում է Եվրոպայի ամենահներից մեկը և գործում է 1570 թվականից։

  • Քաղաքի ամբողջ կենտրոնը վերածվում է տոնական լաբիրինթի՝ շուրջ 300 տաղավարով։
  • Ամեն տարի ընտրվում է որևէ երկիր և ներկայացվում է այդ երկրի մշակույթը։
  • Առանձնահատուկ է նաև հսկա տոնածառը՝ 30 մետր բարձրությամբ, որը համարվում է երկրի խորհրդանիշը։

5 Նյուրենբերգ, Գերմանիա

Nuremberg Christmas Market-ում ամենաշատ վաճառվող նրբերշիկը, որը հայտնի է «Nürnberger Rostbratwurst» անունով, ունի «Protected Geographical Indication (PGI)» կարգավիճակ՝ որպես Եվրոպայի առաջին նրբերշիկ։

  • Christmas Market-ներում գրեթե ամեն տարի անցկացվում է Stollenfest միջոցառումը, որի ընթացքում պատրաստվում է 3-4 տոննա քաշ ունեցող հսկա տոնական կեքս։
  • Գերմանիայում տոնավաճառների ավանդույթն ունի ավելի քան 600 տարվա պատմություն։
  • Ամեն անկյունում կտեսնեք ձեռագործ փայտյա խաղալիքներ։

Տոնավաճառներում գնումների մեծ մասը կատարվում է անկանխիկ։ Այս ընթացքում պետք է մեծ ուշադրություն դարձնել՝ ի՞նչ քարտերով եք կատարում գնումները։ Օրինակ՝ Evoca Travel Card-ով գնումները դառնում են ավելի շահավետ ու համար, քանի որ որոշ քարտերի դեպքում՝ ստանում եք մինչև 1․5% cashback վճարումներից։

Ի դեպ, մինչև դեկտեմբերի 31Evoca Travel Card-երը տրամադրվում են 50% զեղչով։ Մանրամասներն այստեղ։

Ի՞նչ է մնում․

  • Ձեռք բերել Evoca Travel Card կես գնով,
  • Այցելել ամանորյա տոնավաճառներ,
  • Վայելել ջերմ և կախարդական մթնոլորտը,
  • Գնել նվերներ և ստանալ cashback:

Իսկ Evoca Travel Card-ը ձեռք բերելու համար՝ պարզապես մուտք գործեք կամ ներբեռնեք EvocaTOUCH հավելվածը և ընդամենը մի քանի րոպեում պատվիրեք ձեր ճամփորդական քարտը։

Հարկավո՞ր է օգնություն․ գրեք օնլայն կամ կապ հաստատեք 8444 հեռախոսահամարով։