Ինչպե՞ս չդառնալ խարդախության զոհ
Մի՛ տրամադրիր քարտային տվյալներդ և խուսափիր խարդախությունից։
26.01.2024Ամեն ինչ սկսվում է մի պարզ ու բարի «Բարև Ձեզ»-ից։
Դրանից հետո դու մոռանում ես, որ՝
ՉԻ՛ կարելի փոխանցել քարտային տվյալները՝
- մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ՝ 𝟯𝗗 𝘀𝗲𝗰𝘂𝗿𝗲 կամ 𝗩𝗕𝗩,
- քարտի համար,
- 𝗣𝗜𝗡 կոդ,
- բանկային գաղտնաբառ,
- 𝗖𝗩𝗩/𝗖𝗩𝗖 թվեր (Ձեր վճարային քարտի դիմերեսին կամ հակառակ երեսին կան նաև եռանիշ կամ քառանիշ 𝗖𝗩𝗩/𝗖𝗩𝗖 թվեր)
- քարտի վավերականության ժամկետ:
ՉԻ՛ կարելի քարտային տվյալներն ուղարկել SMS-ի, էլեկտրոնային նամակի կամ այլ ցանկացած եղանակով,
ՉԻ՛ կարելի սոցցանցերում և մեսենջերներում տեղադրել կամ ուղարկել քարտի նկարը կամ այլ քարտային տվյալ։
Հիշի՛ր․ քո քարտի անվտանգությունը կախված է քեզնից։
Բանկային գործարքներ կատարելիս՝ կարևոր է 𝗣𝗜𝗡 կոդի և բանկային գաղտնաբառի գաղտնիությունը։
➖ 𝗣𝗜𝗡 կոդն օգտագործվում է բանկոմատից գումար կանխիկացնելիս, POS տերմինալով վճարումներ կատարելիս։
➖ Evocabank-ում դու անձամբ գեներացնում եք քո իսկ նախընտրած 𝗣𝗜𝗡 կոդը ժամանակակից և ապահով տարբերակով՝ քարտը բանկոմատով ակտիվացնելու ժամանակ։
➖ Քո 𝗣𝗜𝗡 կոդը չգիտեն նույնիսկ բանկի աշխատակիցները։ Իսկ բանկային գաղտնաբառը սովորաբար օգտագործվում է բանկային աշխատակցի կողմից՝ քեզ հեռահար նույնականացնելու նպատակով։
➖ 𝗣𝗜𝗡 կոդը մուտքագրելիս եղիր ուշադիր, որպեսզի ոչ ոք չտեսնի քո կոդը և հետագայում օգտագործի այն՝ քո քարտը հափշտակելով։ Կոդը մուտքագրելիս կարող ես ծածկել ստեղնաշարը ձեռքով։
➖ Խուսափիր նաև 𝗣𝗜𝗡 կոդը քարտի վրա գրելուց, մի գրանցիր այն հեռախոսի կամ համակարգչի մեջ և երրորդ անձանց համար հասանելի այլ վայրերում։
➖ Այսօր շատ քարտեր ունեն նաև PayWave կամ PayPass տեխնոլոգիա, որը թույլ է տալիս քարտը պարզապես մոտեցնել POS տերմինալին և անհպում ու առանց PIN կոդի մուտքագրման կատարել վճարում՝ մինչև 20,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի սահմանաչափով։
Եղիր զգոն և այս տեսակի քարտերը մի՛ թող առանց հսկողության։
Ինչպես նաև խորհուրդ է տրվում գումարը պահել ոչ քարտային հաշիվների վրա։ Անհրաժեշտության դեպքում բանկային հավելվածի` EvocaTOUCH-ի միջոցով հաշված րոպեներում կարող ես գումարը փոխանցել քո քարտին և օգտագործել։
Evocabank-ի քարտերով իրականացվող գործարքները պաշտպանված են 3D secure և VBV համակարգերով։
Related Blogs
- 99 խնդի՞ր, 1 լուծում՝ Evoca թվային քարտ 28.11.2024
- Evoca Art 23.10.2024
- Ուսանողական վա՞րկ, թե՞ ներդրում ապագայի համար 22.07.2024