Սև ուրբաթը Evoca-ում
Ստացիր 20% cashback՝ կատարելով օնլայն գնումներ քո Evoca Mastercard-ով, իսկ քարտդ պատվիրիր հիմա՝ 50% զեղչով։
19.11.2025
Եթե սիրում ես օնլայն գնումներ, հաճախ գնումներ ես կատարում արտասահմանյան կայքերից կամ պարզապես ուզում ես օգտվել Black Friday-ի զեղչերից, հիմա իսկական ժամանակն է․
Նոյեմբերի 20–30-ը կատարիր օնլայն գնումներ արտասահմանյան կայքերից և հավելվածներից քո Evoca Mastercard քարտով և ստացիր 20% cashback։
Cashback-ի առավելագույն չափը՝ 20,000 դրամ։
Մի քանի խորհուրդ․ որտե՞ղ օգտվել cashback-ից․
- Օնլայն գնումներ արտասահմանյան կայքերից ու հավելվածներից
Օրինակ՝ կարող ես պատվիրել բաճկոն Farfetch-ի կայքից, վճարել քո Evoca Mastercard-ով և ստանալ 20% cashback, կամ Amazon-ից գնել ականջակալ և կրկին ստանալ 20% cashback։
- Հանգիստ, տուրեր, հյուրանոցներ
Քո հանգիստը ևս կարող ես պլանավորել 20% cashback-ով։ Կարող ես, օրինակ, ամրագրել հյուրանոցի համար Փարիզում, կամ WizzAir կայքից գնել քո հաջորդ թռիչքի տոմսերը։
- Կինո, թատրոն, թանգարաններ, միջոցառումներ արտասահմանում
Հաճելի է, չէ՞ օնլայն գնել Louvre-ի տոմսը կամ Coldplay-ի համերգի տոմսը 20% cashback-ով։
- Օնլայն ծառայություններ, բաժանորդագրություններ
Կարող ես գնել Spotify Premium-ի կամ Netflix-ի բաժանորդագրություն և կրկին ստանալ 20% cashback։
Իսկ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ը, պատվիրելով Evoca Mastercard քարտերը, կստանաս 50% զեղչ։
Զեղչը կպահպանվի քարտի գործողության ողջ ընթացքում․
- Evoca Travel Card՝ 8,000 դրամ (16,000-ի փոխարեն)
- Mastercard Gold՝ 7,500 դրամ (15,000-ի փոխարեն)
- Mastercard Standard՝ 2,500 դրամ (5,000-ի փոխարեն)
Ակցիայի մանրամասները կարող ես տեսնել այստեղ։
P.S. Չմոռանաս նաև այս առաջարկի մասին պատմել քո «շոպոհոլիկ» ընկերներին։