Evoca-ն մասնակցում է Armenian Auto Show 2026-ին
Սեպտեմբերի 25-27-ը մասնակցիր լայնամասշտաբ Armenian Auto Show 2026-ին և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող ավտովարկի հատուկ պայմաններից։
22.09.2026
Սիրո՞ւմ ես մեքենաներ, հետևո՞ւմ ես ավտոաշխարհի նորություններին: Իսկ չե՞ս ցանկանում ձեռք բերել նոր ավտոմեքենա։
Սեպտեմբերի 25-27-ը Evoca-ն մասնակցում է Armenian Auto Show 2026-ին, և մենք հաստատ ունենք հանդիպելու առիթ։
Երեք օր շարունակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն երրորդ տարին անընդմեջ կհավաքվեն ավտո և մոտո արդյունաբերության առաջատարները, լավագույն բրենդներն ու ոլորտի ներկայացուցիչները։
Իսկ մենք այս տարի ևս այնտեղ կլինենք հատուկ առաջարկներով։
Բոլոր այցելուների համար Evocabank-ն ունենալու է հատուկ առաջարկ: Բանկը տրամադրելու է ավտովարկ և տրանսպորտի միջոցի տրամադրման լիզինգ՝ հատուկ պայմաններով, որը գործելու է ընդամենը 3 օր՝ սեպտեմբերի 25, 26 և 27։ Առաջարկի մանրամասներին կարող ես ծանոթանալ անմիջապես միջոցառմանը՝ Evoca տաղավարում։
📅 Սեպտեմբերի 25, 26, 27
📍 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
Քո ապագա մեքենայի բանալին մեզ մոտ է🚘