Վերադառնալ
Պրոդուկտներ

Սև Ուրբաթ՝ 20% cashback-ով և զեղչված Evoca Mastercard քարտերով

Ժամանակն է իրականացնել վաղուց պլանավորած գնումները․ ստացիր 20% cashback և ձեռք բեր Evoca Mastercard քարտդ 50% զեղչով։

19.11.2026
Սև Ուրբաթ՝ 20% cashback-ով և զեղչված Evoca Mastercard քարտերով

Սև Ուրբաթը լավագույն առիթն է վաղուց պլանավորած գնումներն անելու, wishlist-ից մի քանի կետ ջնջելու և ամանորյա պատրաստությունները սկսելու համար։ Իսկ այս տարի Evocabank-ն ու Mastercard-ը ևս մեկ պատճառ են ավելացնում Black Friday-ին անհամբեր սպասելու համար։

Նոյեմբերի 20-ից 30-ը կատարիր արտասահմանյան օնլայն և օֆլայն գնումներ Evoca Mastercard-ով և ստացիր 20% cashback՝ մինչև 30,000 դրամի չափով։

Այնպես որ, ժամանակն է ամրագրել հաջորդ ճամփորդությունը, վերջապես սեղմել «Գնել» կոճակը այն իրի համար, որը վաղուց հավանել ու պահում էիր քո օնլայն զամբյուղում, թարմացնել հեռախոսը, ականջակալները, տան տեխնիկան, սկսել ամանորյա նվերների ընտրությունը և․․․

Այս ակցիայի շրջանակում հնարավորությունները շատ են, իսկ գնումների ցանկը՝ գրեթե անվերջ։ Ահա մի քանի գաղափար, թե ինչ կարող ես ձեռք բերել կամ պլանավորել՝ օգտվելով 20% cashback-ից։

  • Գնումներ սիրելի միջազգային բրենդներից + Տեխնիկա և նոր գաջեթներ

Ժամանակն է ձեռք բերել այն բաճկոնը, պայուսակը կամ օծանելիքը, որ վաղուց հավանել ես։ Պատվիրիր Farfetch-ից, ASOS-ից, Amazon-ից կամ այլ օնլայն հարթակից։

Նոր հեռախոսի, ականջակալների, խելացի ժամացույցի կամ համակարգչի կարիք ունես ու դեռ առիթի՞ ես սպասում։ Հիմա իրական ժամանակն է։ Փնտրիր քո նախընտրած մոդելը և կատարիր գնումդ Evoca Mastercard-ով։

  • Ճամփորդություն + Համերգներ, ներկայացումներ և մշակութային իրադարձություններ

Գուցե վաղուց երազում ես Փարիզի փողոցներով զբոսնելու, Հռոմում սուրճ խմելու կամ Դուբայում հանգստանալու մասին։ Ամրագրիր հյուրանոց Booking.com-ում, գնիր ավիատոմս Wizz Air-ից։

Բայց ճամփորդությունը միայն ավիատոմսերն ու հյուրանոցը չեն։ Կարող ես նախապես գնել թանգարանների և տեսարժան վայրերի տոմսեր, ամրագրել էքսկուրսիա, քաղաքային տուր կամ նույնիսկ մեքենա վարձել՝ ճանապարհորդությունդ ավելի հագեցած դարձնելու համար։

Երազո՞ւմ ես տեսնել սիրելի խմբիդ կենդանի ելույթը կամ այցելել աշխարհահռչակ թանգարան։ Այս ակցիայի շրջանակում կարող ես նաև գնել օրինակ՝ Coldplay-ի համերգի, Romeo and Juliet ներկայացման կամ Louvre-ի մուտքի տոմսերը միջազգային հարթակներից։

  • Ժամանց ու սիրելի բաժանորդագրություններ

Թարմացրու Spotify Premium-ի կամ Netflix-ի բաժանորդագրությունդ, բացահայտիր նոր ֆիլմեր ու երաժշտություն կամ օգտվիր ChatGPT-ի, Claude-ի և այլ թվային ծառայությունների հնարավորություններից։

  • Ամանորյա նվերներ և տոնական պատրաստություններ

Սկսիր ամանորյա գնումներն ավելի շուտ․ ընտրիր նվերներ ընտանիքիդ ու ընկերներիդ համար, պատվիրիր տոնական դեկոր և զարդարանքներ ու տոնական տրամադրությունը տարածիր նաև գնումներիդ վրա։

Ու այս ամենից օգտվելու համար պարզապես հարկավոր է վճարել Evoca Mastercard-ով, իսկ cashback-ը կտրամադրվի ավտոմատ՝ առանց հավելյալ գործողությունների։

Դեռ չունե՞ս Evoca Mastercard։ Ուրեմն այս Սև Ուրբաթին քո գնումների զամբյուղում ավելացրու ևս մեկը՝ նոր քարտ, և քո ամենաառաջին գնումը թող լինի հենց Evoca Mastercard-ը։

Սև Ուրբաթի ընթացքում կարող ես ընտրել Evoca Mastercard քարտերից մեկը՝ հատուկ գնով։

Ակցիայի պայմանները՝

  • Ակցիայի ժամկետը՝ 20.11.2026 - 30.11.2026
  • Cashback-ի չափը՝ 20%
  • Cashback-ի առավելագույն գումարի չափը՝ 30,000 դրամ յուրաքանչյուր հաճախորդի համար
  • Cashback-ը հաշվարկվում է հաճախորդի բոլոր Evoca Mastercard քարտերով կատարված գնումների հանրագումարից

Առաջարկի մանրամասներին կարող ես ծանոթանալ այստեղ։

Այնպես որ, մեր սիրելի «շոպոհոլիկ ընկեր», այս Սև Ուրբաթի ընթացքում ընտրիր նոր քարտդ, կատարիր գնումներդ և օգտվիր երկու հատուկ առաջարկից՝ միաժամանակ։