Վերադառնալ
Պրոդուկտներ

Evocabank-ը ներկայացրեց Arca-UnionPay համատեղ քարտը

Arca-ի և UnionPay-ի հնարավորությունները՝ մեկ քարտում․ Evocabank-ը Հայաստանում առաջիններից է, որ թողարկել է նոր համատեղ քարտը։

23.09.2026
Evocabank-ը ներկայացրեց Arca-UnionPay համատեղ քարտը

Պաշտոնապես մեկնարկեց Arca-UnionPay համատեղ քարտերի թողարկումը:

Կայացավ Arca-UnionPay համատեղ քարտերի պաշտոնական մեկնարկը և ներկայացվեցին Հայաստանում առաջին քարտերը։

Evocabank-ն այն բացառիկ բանկերից մեկն է, որը թողարկել է Arca–UnionPay քարտը և իր հաճախորդներին առաջարկում է նոր վճարային լուծում՝ միաժամանակ Հայաստանում և արտերկրում։ Evocabank-ի Arca-UnionPay քարտով Հայաստանում կատարված տեղական գործարքների համար հաճախորդները ստանում են 2% cashback, իսկ Հայաստանի սահմաններից դուրս քարտը գործում է UnionPay միջազգային վճարային ցանցում՝ հնարավորություն տալով քարտային գործարքներ կատարել ավելի քան 189 երկրում։ Քարտապաններին հասանելի են նաև UnionPay-ի կողմից տրամադրվող հատուկ առաջարկներն ու զեղչերը։

Միջոցառման ընթացքում EvocabankՎարչության նախագահ Կարեն Եղիազարյանը խոսեց նոր քարտի թողարկման նշանակության և Բանկի՝ հաճախորդների համար նոր հնարավորություններ ստեղծելու մոտեցման մասին։

«Ուրախ ենք միանալու այս կարևոր համագործակցությանը՝ դառնալով Հայաստանում Arca-UnionPay համատեղ քարտը թողարկող առաջին բանկերից մեկը։ Evocabank-ի Arca-UnionPay քարտը մեկտեղում է երկու վճարային համակարգերի հնարավորությունները Arca-ն՝ Հայաստանում ամենօրյա գործարքների, իսկ UnionPay-ը՝ Հայաստանից դուրս վճարումների և միջազգային գնումների համար։ Այսպիսով, հաճախորդը մեկ քարտով կարող է կատարել իր առօրյա վճարումները Հայաստանում՝ ստանալով 2% cashback, իսկ արտերկրում՝ օգտվել UnionPay-ի մի շարք հնարավորություններից, ինչպես նաև հասանելի առաջարկներից ու զեղչերից։ Մենք վստահ ենք, որ ժամանակակից բանկային ծառայությունը միայն նոր պրոդուկտներ առաջարկելը չէ։ Այն նաև հաճախորդի համար ընտրությունն ավելի պարզ դարձնելն է և այնպիսի լուծումներ ստեղծելը, որոնք համապատասխանում են նրա առօրյային։ Arca-UnionPay քարտը հենց այդ տրամաբանության մեջ է՝ մեկ քարտ, ավելի լայն հնարավորություններ», - նշել է Կարեն Եղիազարյանը։

Evocabank-ի Arca-UnionPay քարտը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են մեկ քարտով կատարել իրենց ամենօրյա գնումները Հայաստանում, ստանալ cashback և նույն քարտով կատարել վճարումներ նաև արտերկրում։

Քարտի պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։