MasterCard Standard

Աշխարհի ցանկացած կետում, որտեղ էլ լինեք, Ձեր ֆինանսական միջոցները 24/7 սկզբունքով հասանելի կլինեն։

Պատվիրել օնլայն
MasterCard Standard
Վերադառնալ
0.2%

Կանխիկացում բանկի կանխիկացման կետերում

0.8%

Կանխիկացում ԱրՔա անդամ բանկերի կանխիկացման կետերում

min 1,500 ֏ 1%

Կանխիկացում ԱրՔա անդամ չհանդիսացող բանկերի կանխիկացման կետերում

5,000 ֏

Քարտի տարեկան սպասարկում

Evocabank-ը, կարևորելով իր հաճախորդների դրամական միջոցների ապահովությունն ու անվտանգությունը, առաջարկում է MasterCard Standard վճարային քարտեր՝ հնարավորություն տալով կենտրոնանալ կյանքի առավել կարևոր իրադարձությունների վրա։

MasterCard Standard քարտը հանդիսանում է MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգի չիպային քարտ։ Այն օժտված է ժամանակակից տեխնոլոգիաներով և ապահովված է դրամական միջոցների անվտանգության ապահովման բարձր մակարդակով։ Քարտը հնարավոր է գործածել ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ ամբողջ աշխարհում։

Դուք կկարողանաք Ձեր MasterCard Standard քարտից գումար կանխիկացնել, անկանխիկ վճարումներ կատարել բոլոր այն սպասարկման և առևտրի կետերում, որտեղ փակցված կլինի MasterCard տարբերանշանը։

Եթե հաճախ եք ճամփորդում, ապա այս քարտը Ձեզ համար պարզապես անհրաժեշտություն կդառնա։ Դուք կկարողանաք նախապես գնել Ձեր ավիատոմսը, ամրագրել հյուրանոցային համար կամ վարձել ավտոմեքենա` վճարելով MasterCard Standard քարտով։

Քարտը կարող եք պատվիրել և ստանալ առանց Բանկ այցելելու։ EvocaTOUCH հավելվածի միջոցով պարզ քայլերի հաջորդականությամբ կկարողանաք պատվիրել այն՝ նշելով այն հասցեն, որտեղից կցանկանաք ստանալ քարտը։ Կարևորելով մեր հաճախորդների ժամանակը՝ առաքման անվճար ծառայության միջոցով Հայաստանի ցանկացած կետում կտրամադրենք Ձեր քարտը։

Ամենօրյա գնումներից մինչև անմոռանալի ճանապարհորդություն՝ Ձեր MasterCard Standard քարտով

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`