Visa Gold
Նոր քարտերի թողարկումը դադարեցված է 25.11.2024 թվականից

0.2%
|
Կանխիկացում բանկի կանխիկացման կետերում |
0.8%
|
Կանխիկացում ԱրՔա անդամ բանկերի կանխիկացման կետերում |
min 1,500 ֏
1%
|
Կանխիկացում ԱրՔա անդամ չհանդիսացող բանկերի կանխիկացման կետերում |
15,000 ֏
|
Տարեկան սպասարկում |
75,000 ֏
|
Տարեկան սպասարկում օտարերկրյա քաղաքացիների համար |
Նոր քարտերի թողարկումը դադարեցված է 25.11.2024 թվականից:
Visa Gold քարտը Visa International միջազգային վճարահաշվարկային համակարգի պրեմիում դասի չիպային քարտ է, որն ապահովում է Ձեր հարմարավետությունն ու ընդգծում Ձեր կարգավիճակը։
Աշխարհի ցանկացած կետում Ձեր ֆինանսական միջոցները 24/7 սկզբունքով հասանելի կլինեն։ Դուք կկարողանաք բանկոմատի միջոցով Evoca Visa Gold քարտից գումար կանխիկացնել և անկանխիկ վճարումներ կատարել աշխարհի բոլոր այն սպասարկման և առևտրի կետերում, որտեղ փակցված կլինի Visa տարբերանշանը։
Evoca Visa Gold քարտն օժտված է դրամական միջոցների անվտանգության ապահովման բարձր մակարդակով։ Այն միջազգային payWave տեխնոլոգիայով աշխատող չիպային քարտ է, որի շնորհիվ սպասարկման կետերում անկանխիկ վճարումներ կատարելիս քարտը հատուկ վճարային տերմինալների մեջ տեղադրելու անհրաժեշտություն չի առաջանում:
Սա նվազեցնում է քարտի հնարավոր կեղծման ռիսկը՝ ցանկացած վճարում դարձնելով պարզ, արագ և հեշտ: Պարզապես մոտեցրե՛ք քարտը հատուկ վճարային տերմինալներին, և գործարքը կհաստատվի հաշված վայրկյանների ընթացքում:

Evoca Visa Gold քարտը ճամփորդության ողջ ընթացքում կլինի Ձեր հուսալի ուղեկիցը և կընդգծի Ձեր յուրահատուկ կարգավիճակը:

Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ