Visa Infinite

Visa Infinite-ը Visa վճարային համակարգի ամենաբարձր դասի քարտն է

Պատվիրել օնլայն
Visa Infinite
Վերադառնալ
1%

Կանխիկացում բանկի կանխիկացման կետերում

1.2%

Կանխիկացում ԱրՔա անդամ բանկերի կանխիկացման կետերում

min 2,500 ֏ 1.5%

Կանխիկացում ԱրՔա անդամ չհանդիսացող բանկերի կանխիկացման կետերում

100,000 ֏

Տարեկան սպասարկում

Visa Infinite քարտը տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ներառյալ` քարտատիրոջ և նրա ընտանիքի անդամների ճամփորդական ապահովագրություն, գնումների ապահովագրություն, կոնսիերժ ծառայություն (Telegram, Viber, անվճար մուտք ավելի քան 1,000 օդանավակայանի բիզնես սպասասրահներ աշխարհի 450-ից ավելի քաղաքներում, Speed Pass ծառայություն, ավելի քան 900 լյուքս դասի շքեղ հյուրանոցներում VIP հյուրի կարգավիճակ և բազմաթիվ այլ արտոնություններ:

Մեր Visa Infinite գործընկերները կարող ենք ստանալ հատուկ՝ արտոնյալ պայմաններով վարկային սահմանաչափ։ Սահմանաչափի համար կարելի է դիմել EvocaTouch հավելվածի միջոցով, շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի՝ առանց հավելյալ թղթաբանության ու ժամանակ կորցնելու կամ այցելելով մեր ցանկացած գրասենյակ։

Քարտ, որն անհրաժեշտություն է հաճախ ճամփորդող, նորարության կողմնակից և ակտիվ գործունեությամբ զբաղվող յուրաքանչյուր անհատի համար:

Քարտի առավելությունները

  • Բժշկական միջազգային աջակցություն

    Բժշկական միջազգային աջակցություն

    Բոլոր անկանխատեսելի իրավիճակներում Դուք միշտ ապահով եք ու պաշտպանված, քանի որ մեկ զանգով մենք կտրամադրենք Ձեզ անհրաժեշտ բժշկական և իրավաբանական խորհրդատվությունը, տեղեկատվություն բժշկական կենտրոնների մասին, կապ կհաստատենք լավագույն բժիշկների հետ, կկատարենք բուժման համար բոլոր քայլերը, իսկ անհարժեշտության դեպքում՝ կապահովենք Ձեր և Ձեր ընտանիքի հարմարավետ ու արագ տեղափոխումը տուն՝ վճարելով առաջացած ծախսերը:

    Որպես Visa Infinte քարտի արտոնյալ գործընկեր՝ Դուք ունեք բժշկական ապահովագրության 1,000,000 ԱՄՆ դոլարի ծածկույթ:

    Visa Infinite գործընկերների համար բժշկական ապահովագրությունը տարեկան 90 օր տրամադրվում է անվճար:

    Մանրամասները և գրանցումն այստեղ:

  • Ճամփորդական ապահովագրություն

    Ճամփորդական ապահովագրություն

    Չեղարկվել կամ փոփոխվե՞լ են ճանապարհորդության սկզբնական պլանները, հետաձգվե՞լ է թռիչքը, կորե՞լ է ուղեբեռը կամ կանխիկ դրամական միջոցները, մենք կփոխհատուցենք առաջացած ծախսերը:

    Վայելեք կյանքի ամեն րոպեն, ստացեք ադրենալինի Ձեր չափաբաժինը էքստրեմալ սպորտից: Մենք ապահովագրել ենք շուրջ 58 սպորտաձևերի արդյունքում վնասվածքներ ստանալու դեպքերը: Իսկ եթե ճամփորդության ընթացքում վարձակալել եք մեքենա, կարող եք հանգիստ լինել դրա խափանման դեպքերի համար:

    Visa Infinite գործընկերների համար ճամփորդական ապահովագրությունը տարեկան 90 օր տրամադրվում է անվճար:

    Մանրամասները և գրանցումն այստեղ:

  • Արտոնությունների աշխարհ

    Արտոնությունների աշխարհ

    Visa Infinte-ը Ձեր բանալին է դեպի արտոնությունների մեծ աշխարհ:

    Անկախ Ձեր գտնվելու վայրից՝ օգտագործեք Ձեր Visa Infinite քարտը և օգտվեք հատուկ առաջարկներից, գրավիչ արտոնություններից և զեղչերից:

    Ավելի քան 600 գործընկեր աշխարհի տարբեր կետերում…

    Վայելեք շրջապատի ամեն մի մանրուքը ՝ ճամփորդելով մեքենայով, իսկ մեքենան վարձակալեք մինչև 35% զեղչով:

    Իսկ աշխարհի ավելի քան 985,000 հյուրանոցներ հատուկ Ձեզ համար կտրամադրվեն մինչև 12% զեղչով:

    Visa-ն միայն Ձեզ համար առանձնացրել է 900 լյուքս դասի շքեղ հյուրանոց, որտեղ Դուք կստանաք՝

    • Տվյալ պահին երաշխավորված ամենացածր գին
    • VIP հյուրի կարգավիճակ
    • Սենյակի դասի ավտոմատ բարձրացում ժամանման պահին
    • Կոնտինենտալ նախաճաշ
    • Անհրաժեշտության դեպքում՝ ուշ դուրս գրում
    • Սննդի և խմիչքների վաուչեր:

    Visa Infinite գործընկերների համար արտոնությունները տրամադրվում են անվճար:

  • Անվտանգ գնումներ

    Անվտանգ գնումներ

    Ձեր գնումները պաշտպանված են: Մենք կհոգանք Ձեր իրերի ապահովության համար:

    Գնումների անվտանգության ծրագիրը Ձեր իրերի ապահովությունն է հնարավոր կորստի, գողության կամ չկանխամտածված վնասի դեպքում գնումից 90 օրվա ընթացքում:

    Իսկ Ձեր գնած իրերի արտադրողի երաշխիքային ժամկետը կերկարաձգվի ևս 24 ամսով, պարզապես, քանի որ Դուք Visa Infinite գործընկեր եք:


    Մանրամասները և գրանցումն այստեղ:

  • SpeedPass ծառայություն

    SpeedPass ծառայություն

    yQ meet and assist ծառայություն

    Վայելեք Ձեր ճամփորդությունը՝ խուսափելով ավելի քան 450 օդանավակայանների հերթերից:

    yQ գործակալները սիրով կդիմավորեն Ձեզ ժամանման պահին, կուղեկցեն դեպի անձնագրային ստուգման սրահ, այնուհետև հատուկ Ձեզ համար կկազմակերպեն գրանցման արագացված գործընթաց: Մեկնու՞մ եք արտերկիր, զբաղեցրեք ինքնաթիռի Ձեր տեղերն առանձնացված մուտքով: Մենք կկազմակերպենք նաև Ձեր տրանսֆերը՝ Ձեր կողքին լինելով ընդհուպ մինչև մեքենա:

    Visa Infinite գործընկերների համար SpeedPass ծառայությունը տրամադրվում է ստանդարտից 25% զեղչով:

  • Lounge Key

    Lounge Key

    Ավելի քան 1,000 օդանավակայանների բիզնես սպասասրահներ աշխարհի 450-ից ավելի քաղաքներում սպասում են Ձեզ: Էքսկլյուզիվ սպասարկում, նորաոճ միջավայր, բացառիկ առավելություններ միայն Visa Infinite գործընկերների համար: Թռիչքի հետաձգման կամ չեղարկման դեպքում Դուք կարող եք հանգստանալ, աշխատել փաստաթղթերի հետ, նախուտեստ ճաշակել:

    Պարզություն սկզբից մինչև վերջ. ցույց տվեք Ձեր Visa Infinite քարտը սպասասրահ մուտք գործելիս և վերջ: Սպասելն այսուհետ հարմար է ու հաճելի:

    Visa Infinite գործընկերների համար Lounge Key ծառայությունը տարեկան 6 անգամ տրամադրվում է անվճար, այնուհետև ընդամենը 32 ԱՄՆ դոլարով:

  • Կոնսիերժ ծառայություն

    Կոնսիերժ ծառայություն

    Աշխարհի ցանկացած կետում, օրվա ցանկացած ժամի Ձեր անձնական օգնականը պատրաստ է Ձեզ տեղեկատվություն տրամադրել ավելի քան 6,000 ծառայությունների մասին և ամրագրել դրանք Ձեզ համար բացարձակապես անվճար:

    Մենք Ձեզ համար կգնենք ինքնաթիռի ու թատրոնի տոմսերը, ընթրիքի համար սեղան կամրագրենք լավագույն ռեստորաններում, կգտնենք լավագույն գոլֆի դաշտը կամ արվեստի յուրօրինակ գործը:

    Visa Infinite գործընկերների համար կոնսիերժ ծառայությունն անվճար է:

    Կոնսիերժ ծառայության հեռախոսահամար՝ +38 044 499 3975:

       Telegram    Viber
  • Պահատուփ

    Պահատուփ

    Դուք հանգիստ ճամփորդում եք, իսկ մենք 24-ժամյա հսկողության ներքո պահպանում ենք Ձեր արժեքավոր իրերը:

    Պահատուփերի պարունակությունը միայն Ձեր գաղտնիքն է: Դրանցում կարող եք պահել Ձեզ համար արժեք ներկայացնող ցանկացած իր՝ դրամ, արժեթղթեր, թանկարժեք մետաղներ և քարեր: ոսկերչական իրեր, արվեստի գործեր, ֆոտո և տեսաժապավեններ, մագնիսական կրիչներ և այլն:

    Visa Infinite գործընկերների համար Evocabank-ում չհրկիզվող պահատուփը տրամադրվում է անվճար:

    Visa Infinite քարտի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`