Evoca Gift Card
Գնիր Evoca Gift Card, և լավագույն նվերը կլինի քոնը:
Նվերը դառնում է հատկապես կարևոր, երբ համապատասխանում է նվեր ստացողի ցանկություններին: Evoca Gift Card-ը երբեք չի հիասթափեցնի. այն իդեալական նվեր է:
Քարտը հարմար է բոլոր առիթների համար՝
- Ամանոր
- Մարտի 8
- Սիրո տոն
- Ծննդյան օր
- Հարսանիք
Դու պարզապես ընտրում ես գումարի չափը, իսկ ստացողը՝ իր նվերը:
Քարտը տրամադրվում է տեղում՝ դիմելու պահին, կամ առաքման միջոցով պատվիրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:
Ընտրիր Evoca Gift Card-ի քո սիրելի դիզայնը՝ Violet կամ Black:

Ի՞նչ առավելություններ կտա քարտը:
- Ընտրության ազատություն
- Գեղեցիկ դիզայն և փաթեթավորում
- Ժամանակի խնայողություն
- Սխալ ընտրության բացառում
Ինչպե՞ս պատվիրել քարտը:
Evoca Gift Card կարելի է ձեռք բերել Evocabank-ի մասնաճյուղերից (բացառությամբ՝ Էրեբունի մասնաճյուղի)՝ ներկայացնելով անձնագիր կամ ID քարտ: Քարտը տրամադրվում է հենց տեղում՝ նորաոճ փաթեթավորմամբ։
Նվեր քարտը կարող ես պատվիրել նաև օնլայն՝ Evocabank-ի պաշտոնական կայքի միջոցով՝ մուտքագրելով համապատասխան գումարը քարտին։
Մենք այն անվճար կմոտեցնենք Evocabank-ի քո նախընտրած մասնաճյուղ կամ կառաքենք քո կողմից նշված հասցեով։ Քարտը օնլայն պատվիրելու դեպքում, այն կտրամադրվի հաջորդ աշխատանքային օրը։ Առաքման արժեքը՝ 1,000 ՀՀ դրամ։
Քարտը կարող ես լիցքավորել 10,000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամ՝ քո նախընտրած գումարի չափով:
Ինչպե՞ս ակտիվացնել քարտը:
Evoca Gift Card-ը կարող ես ակտիվացնել Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում կամ EvocaTOUCH հավելվածի միջոցով:
Քարտի ակտիվացման համար անհրաժեշտ է անձնագիր:
Որտե՞ղ կարելի է օգտագործել քարտը:
Evoca Gift Card-ով կարող ես վճարել ցանկացած POS և V-POS տերմինալով՝ խանութներում, սրճարաններում, զվարճանքի կենտրոններում, սուպերմարկետներում, օնլայն խանութներում:
Ինչու՞ նվիրել Evoca Gift Card, այլ ոչ կանխիկ գումար:
Evoca Gift Card-ն ուղղակի իդեալական նվեր է. չէ՞ որ գեղեցիկ փաթեթավորմամբ նվեր քարտն ավելի էսթետիկ է, թրենդային և, իհարկե, ստատուսային, քան ծրարով գումարը: Բացի դրանից, նվեր քարտը հարմար տարբերակ է նույնիսկ եթե լավ ծանոթ չես նվեր ստացողի նախասիրություններին և ճաշակին:
Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ
