
Evocabank-ը Dalma Garden Mall-ի հետ համատեղ ներկայացնում է Dalma Gift Card-ը:
21-րդ դարում տոներին Gift քարտ նվիրելը նորաձև է դարձել։ Դուք որոշում եք, թե որքան գումար տալ, նրանք որոշում են, թե որտեղ ծախսել:
Dalma Gift Card-ը նվերի իդեալական տարբերակ է, որը համապատասխանում է նվեր ընտրելու Ձեր բոլոր պահանջներին։ Ընտրե՛ք միայն քարտի գումարի չափը՝ 10.000-2.000.000 ՀՀ դրամի սահմաններում։
Քարտը հնարավորություն է տալիս գնումներ կատարել Dalma Garden Mall-ի խանութ-սրահների, սննդի, սպասարկման և ժամանցի բոլոր կետերում: Այն նախատեսված է բացառապես անկանխիկ տարբերակով գնումներ կատարելու համար՝ քարտի ձեռքբերման օրվանից սկսած՝ 6 ամսվա ընթացքում։
Dalma Gift Card կարելի է ձեռք բերել Dalma Garden Mall-ի ինֆոկետից կամ Evocabank-ի բոլոր մասնաճյուղերից՝ անձնագրով կամ ID քարտով: Քարտը տրամադրվում է հենց տեղում՝ հատուկ նորաոճ ու նրբաճաշակ փաթեթավորմամբ։ Քարտը կարող եք պատվիրել նաև Dalma Garden Mall-ի կայքից՝ մուտքագրելով գումարը քարտին, որը կարող եք ստանալ Հայաստանի ցանկացած կետից:
Կարող եք քարտը պատվիրել նաև սկանավորելով QR կոդը:

Քարտը տրամադրվում է գեղեցիկ փաթեթավորմամբ՝ դառնալով ցանկալի նվեր յուրաքանչյուրի համար:


Օնլայն և մոբայլ բանկինգ
Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:
Դառնալ հաճախորդ