Արժեթղթերի շուկա
Evocabank-ը թողարկել է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր՝ ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով:
Որպես նորարար և ժամանակակից բանկ՝ Evocabank-ի պարտատոմսերը, առաջին անգամ հայաստանյան ֆինանսական համակարգում, հնարավոր է գնել online տարբերակով՝ Բանկի EvocaTOUCH հավելվածի միջոցով։ Գործընթացը պարզ է, արագ և հարմարավետ։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Դաս |
Անվանական արժեկտրոնային |
|
Անվանական արժեք | 10,000 ՀՀ դրամ | 100 ԱՄՆ դոլար |
Ընդհանուր ծավալ | 2,000,000,000 ՀՀ դրամ | 10,000,000 ԱՄՆ դոլար |
Թողարկվող պարտատոմսերի քանակ | 200,000 հատ | 100,000 հատ |
Շրջանառության ժամկետ | 30 ամիս | 30 ամիս |
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք | 11% | 5% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն | Եռամսյակային | Եռամսյակային |
Տեղաբաշխող | «Էվոկաբանկ» ՓԲԸ |
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ ԿԲ նախագահի 11.03.2022թ. թիվ 1/106 Ա որոշմամբ:
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐ |
ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀՀ ԴՐԱՄՈՎ |
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ |
![]() |
![]() |
![]() |
Պարտատոմսերի թողարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հաշվի առնելով պարտատոմսերի նկատմամբ ներդրողների ցուցաբերած զգալի հետաքրքրությունը՝ Evocabank-ը մարտ ամսվա ընթացում թողարկել է պարտատոմսերի հաջորդ տրանշը։
Evocabank-ը 2021թ․ մարտի 23-ին թողարկել է անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսերի 2-րդ տրանշը:
Պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (marketmaker) կողմից։
Ինչպես և առաջին տրանշի ընթացքում, Բանկը տեղաբաշխել է 50,000 հատ դրամային և 50,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոններ կվճարվեն եռամսյա պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կկազմի 10,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:
Պարտատոմսերի և՛ առաջին, և՛ երկրորդ տրանշի տեղաբաշխումն ավարտվել է ընդամենը մի քանի ժամում:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 07.10.2020թ. թիվ 1/562 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐ |
ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄ |
ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀՀ ԴՐԱՄՈՎ |
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ |
![]() |
![]() |
![]() |
![]() |
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Դաս |
Անվանական արժեկտրոնային |
|
Անվանական արժեք | 10,000 ՀՀ դրամ | 100 ԱՄՆ դոլար |
Ընդհանուր ծավալ | 500,000,000 ՀՀ դրամ | 5,000,000 ԱՄՆ դոլար |
Թողարկվող պարտատոմսերի քանակ | 50,000 հատ | 50,000 հատ |
Շրջանառության ժամկետ | 30 ամիս | 30 ամիս |
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք | 10% | 5.5% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն | Եռամսյակային | Եռամսյակային |
Տեղաբաշխող | «Էվոկաբանկ» ՓԲԸ |
Evocabank-ը 2021թ․ մարտի 2-ին առաջին տրանշով թողարկել է 10% և 5.5% եկամտաբերությամբ դրամային և դոլարային անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր ՝ 500 մլն ՀՀ դրամ և
5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:
Բանկը տեղաբաշխել է 50,000 հատ դրամային և 50,000 հատ դոլարային պարտատոմս:
Evocabank-ն առաջին իսկ օրը՝ մի քանի ժամում, ավարտել է իր առաջին տրանշի պարտատոմսերի տեղաբաշխումը:
Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 07.10.2020թ. թիվ 1/562 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ
ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱԶԴԱԳԻՐ |
ԱԶԴԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՄ |
ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀՀ ԴՐԱՄՈՎ |
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՄՆ ԴՈԼԱՐՈՎ |
![]() |
![]() |
![]() |
![]() |
ԹՈՂԱՐԿՎՈՂ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Դաս |
Անվանական արժեկտրոնային |
|
Անվանական արժեք | 10,000 ՀՀ դրամ | 100 ԱՄՆ դոլար |
Ընդհանուր ծավալ | 500,000,000 ՀՀ դրամ | 5,000,000 ԱՄՆ դոլար |
Թողարկվող պարտատոմսերի քանակ | 50,000 հատ | 50,000 հատ |
Շրջանառության ժամկետ | 30 ամիս | 30 ամիս |
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք | 10% | 5.5% |
Արժեկտրոնների վճարման պարբերականություն | Եռամսյակային | Եռամսյակային |
Տեղաբաշխող | «Էվոկաբանկ» ՓԲԸ |
? Ի՞նչ է պարտատոմսը:
Պարտատոմսը (լատիներեն՝ obligation - պարտավորություն) պարտքային արժեթուղթ է, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը՝ դրանում նշված ժամկետում պարտատոմս թողարկած անձից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը, ինչպես նաև տոկոս։
? Ի՞նչ կլինի, եթե պարտատոմսերում ներդրված գումարն ինձ անհրաժեշտ լինի մինչև մարման ժամկետը:
Evocabank-ի կողմից թողարկված պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում, և Դուք ցանկացած պահի կարող եք գնել կամ վաճառել դրանք:
? Ինչու՞ պետք է գնեմ պարտատոմսեր՝ ավանդ ներդնելու փոխարեն:
Պարտատոմսեր գնելն է՛լ ավելի շահավետ է և հարմար։ Պարտատոմսերն ունեն մի շարք առավելություններ:
Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:
Պարտատոմսերը վաճառելու դեպքում Դուք պահպանում եք մինչ այդ պահը կուտակված տոկոսագումարները:
? Իմ ավանդները երաշխավորված են ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, իսկ պարտատոմսե՞րը:
Պարտատոմսերը ևս երաշխավորված են։
«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
? Ինչպե՞ս կարող եմ գնել Evocabank-ի պարտատոմսեր:
Պարտատոմսեր գնելու համար անհրաժեշտ է՝
Մոտենալ Բանկի ցանկացած գրասենյակ, լրացնել պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականը, մուտքագրել գումարը հատուկ հաշվին կամ online տարբերակով` աշխարհի ցանկացած վայրից, օրվա ցանկացած ժամին։
? Կարող եմ արդյո՞ք անհրաժեշտության դեպքում պարտատոմսերի գրավով վարկ վերցնել:
Այո, կարող եք:
Ինչպես և ավանդի դեպքում, պարտատոմսերի դեպքում ևս կարելի է պարտատոմսերի գրավով վերցնել կարճաժամկետ վարկ։
Վարկը տրամադրվում է առավելագույնը պարտատոմսի մարման ժամկետով` պարտատոմսի արժեկտրոնային տոկոսադրույք +3%