Evoca GO

Օգտվեք Եվրոպական Ներդրումային Բանկի (ԵՆԲ) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում վարկավորման փոխշահավետ հնարավորությունից:

Evoca GO

1.       

Արժույթը

ՀՀ դրամ

2.      

Վարկառու

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր անձ`

  • ՓՄՁ-ներ (աշխատակիցների քանակը չի գերազանցում 250):
  • Միջին կապիտալիզացիայի կազմակերպություններ (աշխատակիցների քանակը 250-ից 3000):

 

3.     

Գործունեություն

  • Արտադրություն
  • Զբոսաշրջություն
  • Արտահանմանը խթանող գործունեություն
  • Արդյունաբերություն

4.    

Վարկի նպատակ

  • Հիմնական միջոցների ձեռքբերում և/կամ
  • Շրջանառու միջոցների համալրում
  • Այլ ներդրումներ, որոնք համապատասխանում են ծրագրի պահանջներին:   

5.    

Նպատակային ուղղություն

  • Էներգաարդյունավետություն
  • Կանայք բիզնեսում
  • Մարզային զարգացում
  • Թվայնացում և ավտոմատացում

6.     

Սահմանաչափ

1,000,000 – 500,000,000 ՀՀ դրամ

7.     

Վարկի տրամադրման եղանակ

Միանվագ, անկանխիկ` Վարկառուի բանկային հաշվին

8.     

Վարկի օգտագործման եղանակ

Անկանխիկ/կանխիկ

9.     

Մարման ժամկետը

24 - 90 ամիս 

10.   

Վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետ (ոչ պարտադիր)

Մինչև 30 ամիս

11.   

Տարեկան անվանական տոկոսադրույքը

10.5%

12.   

Վարկի ապահովում

  • Իրավաբանական անձի կամ ֆիզիկական անձի երաշխավորություն` մինչև 5 մլն ՀՀ դրամ վարեկրի դեպքում,
  • Գրավ` 5,000,001 և ավել վարկերի դեպքում:

13.   

Երաշխավոր

ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ

14.   

Գրավ

  • Անշարժ և շարժական գույքը,
  • Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:

Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայության պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության  աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):

Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը  պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:

15.   

Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը

  • Անշարժ գույքի  և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված  արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
  • Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
  • Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
  • Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:

16.   

Ապահովագրություն

Ըստ անհրաժեշտության

17.   

Երաշխավորի գործունեության նկատմամբ պահանջ (միայն վարկի դեպքում)

  • Իրավաբանական անձ երաշխավորի դեպքում` նվազագույնը 6 ամիս գրանցված բիզնես  գործունեություն:
  • Ֆիզիկական անձ երաշխավորի դեպքում` կայուն եկամուտի աղբյուրներ (աշխատավարձ, վարձակալությամբ հանձնված գույք, շահաբաժին և այլն) և/կամ հանդիսանում է անշարժ գույքի սեփականատեր:

18.   

Երաշխավորի վարկային պատմության նկատմամբ պահանջ

Ֆիզիկական անձ երաշխավորի դեպքում`                      

  • դրական վարկային պատմություն (վերջին 12 ամսվա ընթացքում հանրագումարային ուշացումների քանակը չի գերազանցում 30 օրը և միանվագ ուշացումը չի գերազանցում 15 օրը),
  • հարցման օրվա դրությամբ գործող դասակարգման և գործող ժամկետանց վարկերի և/կամ երաշխավորության և/կամ 100,000 ՀՀ դրամը գերազանցող ԴԱՀԿ արգելանքի բացակայություն (100,000 ՀՀ դրամը գերազանցող արգելանքների առկայության պարագայում հաճախորդը կարող է ներակայացնել համապատասխան վճարումները հիմնավորող փաստաթղթեր):

Իրավաբանական անձ երաշխավորի դեպքում`

  • դրական վարկային պատմություն (վերջին 12 ամսվա ընթացքում հանրագումարային ուշացումների քանակը չի գերազանցում 30 օրը և միանվագ ուշացումը չի գերազանցում 15 օրը),
  • վերջին 6 ամիսներին հարկային հաշվետվություններով ներկայացված հասույթը պետք է գերազանցի 100,000 ՀՀ դրամը,
  • հարցման օրվա դրությամբ գործող դասակարգման և գործող ժամկետանց վարկերի և/կամ երաշխավորության և/կամ 100,000 ՀՀ դրամը գերազանցող ԴԱՀԿ արգելանքի բացակայություն (100,000 ՀՀ դրամը գերազանցող արգելանքների առկայության պարագայում հաճախորդը կարող է ներակայացնել համապատասխան վճարումները հիմնավորող փաստաթղթեր):

19.   

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող միջնորդավճար*

Մինչև պայմանագրի գործողության ժամկետի կեսը մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի մայր գումարի չափից ավելին մարելու դեպքում վճարում է տուգանք` մարումների ժամանակացույցով սահմանված ամսական վարկի գումարի չափը գերազանցող գումարի 5%-ի չափով:

Առանձին դեպքերում Բանկի լիազոր մարմնի որոշմամբ սահմանված տուգանքի չափը կարող է փոփոխվել:

20.   

Գանձվող վճարներ

  • Վարկային հայտի ուսումնասիրման վճար – 0
  • Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 0.5%-ի չափով,  բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 50,000 ՀՀ դրամ:
  • Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում - գանձում ենք բանկային հաշվից կանխիկացման վճար՝ ըստ Բանկի գործող սակագների:

21.   

Ժամկետանց պարտավորությունների մարման տույժ

Յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար Բանկն իրավունք ունի հաշվարկվել տույժ  սկսած ուշացման առաջին օրվանից`

  • ժամկետանց մայր գումարի համար՝ օրական 0.015%,
  • ժամկետանց տոկոսագումարի համար` օրական 0.1%:

22.   

Պետական տուրքեր և այլ ծախսեր

  • ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
  • Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝  Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:

23.   

Այլ դրույթներ

  • Գործող վարկերի վերաֆինանսավորում չի իրականացվում:
  • Վարկային հայտերը ենթակա են մերժման, եթե չեն բավարարում Ծրագրի պահանջներին:

24.   

Վարկի գումարը պայմանագրով ամրագրված ժամանակացույցից շուտ մարելու համար վճարվող միջնորդավճարը կիրառելի է, եթե վարկի պայմանագրային գումարը գերազանցում է 5, 000 000 ՀՀ դրամը:

video

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`