|
Արժույթը
|
ՀՀ դրամ
|
|
Վարկառուները
|
- Հայաստանի ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձիք:
- Վարկառուի ֆինանսական հաշվետվությունների վերլուծության արդյունքները պետք է բավարարեն Բանկի պահանջներին:
|
|
Նպատակը
|
Էներգաարդյունավետ սարքավորումների և մեքենաների ձեռքբերում, ենթակառուցվածքների կառուցում և այլ նախագծեր, որոնք օգտագործում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ՝
- Ջեռուցում, օդորակում և օդափոխություն.
- Լուսավորություն.
- Արտադրական նպատակներով ջեռուցում/ սառեցում.
- Շենքի պատերի և տանիքի ջերմամեկուսացում
- Արդյունաբերական արտադրության մեքենաներ.
- Արեգակնային էներգիա.
- Կենսազանգվածներից ստացվող էներգիա.
- Այլ էներգաարդյունավետ ներդրումներ, որոնք համապատասխանում են «ԳՀՀ - Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի պահանջներին:
|
|
Սահմանաչափերը
|
Առանց գրավի
|
1,000,000-5,000,000 ՀՀ դրամ (նվազագույնը մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորությամբ)
|
|
Գրավի դիմաց
|
5,000,001 – 500,000,000 ՀՀ դրամ
|
|
Տրամադրման Եղանակը
|
Անկանխիկ
|
|
Մարման ժամկետը
|
մինչև 5 տարի
|
|
Տարեկան անվանական տոկոսադրույքը
|
1,000,000-5,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում
|
10 %
|
|
5,000,001-20,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում
|
9.5 %
|
|
20,000,001-500,000,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում
|
9 %
|
|
Գրավի առարկա
|
- Անշարժ և շարժական գույքը,
- Ավանդային կամ ընթացիկ հաշիվների դրամական միջոցները,
- Ոսկու ստանդարտացված ձուլակտորները կամ ջարդոնը,
- Պետական կարճաժամկետ պարտատոմսերը կամ այլ արժեթղթերը:
- Անհրաժեշտության դեպքում ՝ այլ գրավների առկայութնան պարագայում կարող են գրավ ընդունվել նաև շրջանառու միջոցները և պատրաստի արտադրանքը (հաշվի առնելով այլ գրավների իրացվելիության աստիճանը կամ վարկ/գրավ հարաբերակցության չափը, վարկավորման ժամկետը, հաճախորդի բնութագիրը և այլն):
- Լրացուցիչ պայման - Բիզնեսի հիմնադիրների/իրական շահառուների անձնական երաշխավորությունների առկայությունը պարտադիր է, ինչպես նաև որպես լրացուցիչ ապահովում Բանկը կարող է պահանջել նաև այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց երաշխավորություն:
|
|
Վարկ/գրավ ընդունելի սահմանաչափերը
|
- Անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների դեպքում ՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
- Պետական կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում՝ անվանական արժեքի մինչև 95%-ի չափով:
- Այլ արժեթղթերի դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 70%-ի չափով:
- Ոսկու ստանդարտացված ձուլակտորների և թանկարժեք մետաղների ջարդոնի դիմաց՝ գնահատված արժեքի մինչև 95%-ի չափով:
- Դրամական միջոցների (ավանդային և ընթացիկ հաշվի դեպքում)՝ մինչև 90%-ի չափով:
- Շրջանառու միջոցների դեպքում՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
|
|
Ապահովագրություն
|
Ըստ անհրաժեշտության
|
|
Պահանջներ երաշխավոր անձանց նկատմամբ
|
- ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ:
- Ժամկետանց պարտավորությունների բացակայություն (ներառյալ տրամադրված երաշխավորությունների գծով):
- Նախորդ 12 ամիսների ընթացքում վարկային պարտավորությունների գծով դասակարգումների բացակայություն, իսկ մարումների գծով ուշացման օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 30 օրը:
|
|
Գանձվող վճարներ
|
- Վարկային հայտի ուսումնասիրման վճար - 0 դրամ է:
- Վարկի սպասարկման վճար - միանվագ, տրամադրվող գումարի 0,5% չափով ,
- Կանխիկացման վճար - գանձում ենք բանկային հաշվից կանխիկացման վճար՝ ըստ Բանկի գործող սակագների:
|
|
Պետական տուրքեր և այլ ծախսեր
|
- ՀՀ պետական իրավասու մարմիններում վճարվող պետտուրք ՝ գրավի պայմանագրի վավերացման և գրանցման համար:
- Գրավադրվող արժեքների գնահատման ծառայության արժեքը՝ Բանկի հետ համագործակցող անկախ գնահատող կազմակերպությունների սահմանած սակագների համաձայն:
|
|
Լրացուցիչ պայմաններ
|
- Ստանդարտ էներգաարդյունավետ ներդրումների պարագայում ՝
- 150,0 մլն. ՀՀ դրամը չգերազանցող վարկերի դեպքում Բանկի պահանջով կարող է անցկացվել էներգաաուդիտ,
- 150,0 մլն. ՀՀ դրամը գերազանցող վարկերի դեպքում էներգաաուդիտի անցկացումը պարտադիր է:
- Ոչ ստանդարտ և խառը էներգաարդյունավետ ներդրումների դեպքում ՝ էներգաաուդիտի անցկացումը պարտադիր է:
- Նշում - էներգաաուդիտի ծառայության վճարներ վարկառու-հաճախորդներից չեն գանձվում, դրանք կատարվում են Բանկի կողմից:
|