|
1.
|
Արժույթը
|
ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
|
|
2.
|
Վարկառուները
|
ՀՀ ռեզիդենտ իրավաբանական և անհատ ձեռնարկատեր անձինք, ովքեր գրանցված գործունեություն են ծավալում առնվազն՝
- Առանց վերլուծության կատարման վարկերի դեպքում՝ 6 ամիս:
- Պարզեցված վերլուծության կատարմամբ վարկերի դեպքում՝ 12 ամիս:
|
|
3.
|
Սահմանաչափերը
|
- Առանց վերլուծության կատարման - մինչև 25,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ,
- Պարզեցված վերլուծության կատարմամբ - մինչև 50,000,000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ
|
|
4.
|
Տրամադրման եղանակը
|
անկանխիկ
|
|
5.
|
Մարման ժամկետը
|
6-60 ամիս /առանց վաղաժամ մարման տուգանքի/
|
|
6.
|
Տոկոսադրույքը /տարեկան/
|
- Առանց վերլուծության կատարման՝ ՀՀ դրամ -15%, ԱՄՆ դոլար - 10%, Եվրո - 8%
- Պարզեցված վերլուծության կատարմամբ՝ ՀՀ դրամ -14,5%, ԱՄՆ դոլար – 9,5%, Եվրո – 7,5%
|
|
7.
|
Վարկի գումարների և տոկոսագումարների մարման ժամկետների ուշացման դեպքում վճարվող տույժեր
|
- Ժամկետանց վարկի դեպքում` օրական 0.015%-ի չափով
- Ժամկետանց տոկոսագումարների դեպքում` օրական 0.1%-ի չափով
|
|
8.
|
Վարկի վերադարձելիության ապահովման միջոցները
|
- Երևան, Վանաձոր, Գյումրի, Աբովյան, Ծաղկաձոր և Դիլիջան քաղաքներում գտնվող անշարժ գույք՝ բնակարան, առանձնատուն, տարածք /բացառությամբ արտադրական տարածքների/:
- Բացի անշարժ գույքի գրավադրումից պահանջվում է նաև՝ առնվազն մեկ ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն:
|
|
9.
|
Վարկ/գրավ հարաբերակցություն
|
Առանց վերլուծության կատարման՝
- Եթե գրավադրվող գույքը գտնվում է Երևան քաղաքում - գույքի գնահատված իրացվելի արժեքի մինչև 60%-ը,
- Եթե գրավադրվող գույքը գտնվում է Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Ծաղկաձոր, Դիլիջան քաղաքներում - գույքի գնահատված իրացվելի արժեքի մինչև 50%-ը:
|
|
Պարզեցված վերլուծության կատարմամբ՝
- Եթե գրավադրվող գույքը գտնվում է Երևան քաղաքում - գույքի գնահատված իրացվելի արժեքի մինչև 65%-ը,
- Եթե գրավադրվող գույքը գտնվում է Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Ծաղկաձոր, Դիլիջան քաղաքներում - գույքի գնահատված իրացվելի արժեքի մինչև 55%-ը:
|
|
10.
|
Գանձվող վճարներ
|
- Վարկային հաշվի սպասարկման վճար – վարկի գումարի 1%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 20,000 ՀՀ դրամ, առավելագույնը 150,000 ՀՀ դրամ:
- Վարկի գումարը կանխիկ ստանալու դեպքում գանձվում է բանկային հաշվից կանխիկացման վճար` ըստ գործող սակագների:
|
|
11.
|
Ժամկետից շուտ մարելու տուգանք
|
Չի գանձվում
|
|
12.
|
Սահմանափակումներ
|
- Վարկառուն վերջին 12 ամսվա ընթացքում չպետք է ունենա դասակարգված վարկեր իսկ ժամկետանց օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրը,
- Այն դեպքում երբ վարկառուն վերջին 12 ամիսների ընթացքում ունեցել է դասակարգման դեպք, ապա որոշում կայացնող Լիազոր մարմնի կողմից հայտը կարող է դիտարկվել, եթե՝
— Վճարուների ուշացումը չի գերազանցել 5 օրը,
— կամ ներկայացվել է հիմնավոր փաստարկներ, որ ուշացումները պայմանավորված են եղել ոչ թե ֆինանսական հանգամանքներով, այլ տեխնիկական և սուբյեկտիվ պատճառներով (քարտային գերածախս, օվերդրաֆտի օգտագործված սահմանաչափի նվազագույն գումարի ոչ ամբողջական մուտքագրում, երկրից բացակայության և այլն):
- Հարցման օրվա դրությամբ վարկառուն չպետք է ունենա դասակարգված երաշխավորություն, ժամկետանց կամ դասակարգված վարկեր, ինչպես նաև՝ ժամկետանց հարկային պարտավորություններ և/կամ ԴԱՀԿ արգելանք:
- Տվյալ վարկատեսակով օվերդրաֆտ չի տրամադրվում, իսկ վարկային գիծ կարող է տրամադրվել վարկային պայմանագրի գործողության ժամկետի մինչև 40% ժամանակահատվածի համար (օրինակ վարկը տրվել է 60 ամիս ժամկետով, որից 24 ամիսը կարող է օգտագործվել որպես վարկային գիծ, իսկ մնացած 36 ամիսը՝ գրաֆիկական մարումով): Վերականգնվող գծերի դեպքում չօգտագործված մասի վրա սահմանվում է նվազագույնը 0.5- %:
|
|
13.
|
Այլ
|
Պարզեցված վերլուծության կատարմամբ վարկերի վարկունակության գնահատումն իրականացվում է Բանկի կողմից հաստատված համապատասխան ձևանմուշով սահմանված չափանիշների համաձայն:
|