Դասական ավանդ

Ձեր անհոգ ապագայի համար առաջարկում ենք ավելացնել Ձեր խնայողությունները՝ ներդնելով Դասական ավանդ՝ կայուն և բարձր եկամտաբերությամբ:

Դասական ավանդ
Վերադառնալ

«Դասական»` տոկոսագումարները ժամկետի վերջում վճարմամբ 

Ներգրավվող գումարների
սահմանաչափեր ըստ արժույթի

Տարեկան տոկոսադրույք ըստ ժամկետների

91 - 180 օր

181 - 365 օր

366 -545 օր

546 - 730 օր

731 - 1095 օր

200,000 - 25,000,000 ՀՀ դրամ

6 %

8 %

9.5 %

10 %

10.5 %

500 - 50,000 ԱՄՆ դոլար

2 %

3 %

4 %

4.5 %

5 %

500 - 40,000 Եվրո

1 %

1.5 %

2 %

2.5  %

3 %

30,000 - 3,000,000 ՌԴ ռուբլի

5 %

5.5 %

6 %

-

-

1. Ավանդն ընդունվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից, ինչպես Բանկի գործունեության վայրում, այնպես էլ` «EvocaTouch» կամ «EvocaOnline» հեռակառավարման համակարգերի միջոցով:

2. Տոկոսագումարների պարբերաբար (ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային, տարեկան) վճարման դեպքում ՀՀ դրամով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5 %-ով պակաս տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.25 %-ով պակաս տոկոսադրույք:

3. Ավանդատուն կարող է համալրել (ավելացնել) իր Ավանդի գումարը սկսած նվազագույնը 200.000 ՀՀ դրամից, 500 ԱՄՆ դոլարից, 500 Եվրոյից կամ 30,000 ՌԴ ռուբլուց:
Ավելացման հնարավորությամբ ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5 %-ով պակաս տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.25 %-ով պակաս տոկոսադրույք: Կատարված բոլոր համալրումների հանրագումարը չի կարող գերազանցել Ավանդի ներդրման սկզբնական գումարը: Ավանդային պայմանագրի գործողության վերջին 3 (երեք) ամիսների ընթացքում Ավանդի գումարի համալրում չի թույլատրվում:

4. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ լուծելու դեպքում Բանկը իրականացնում է Ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ հետևյալ դրույքաչափերով՝

Ավանդի արժույթ

Տարեկան տոկոսադրույք ըստ ժամկետների

Մինչև 365 օր

366 - 1095 օր

ՀՀ դրամ

0.5 %

8.5 %

ԱՄՆ դոլար

0.1 %

3.5 %

Եվրո

0.1 %

1.5 %

ՌԴ ռուբլի

0.1 %

5 %

5. Ավանդի գումարի մասնակի նվազեցում չի թույլատրվում:

Լրացուցիչ պայմաններ

1. Ավանդատուի ցանկության դեպքում, Բանկը կարող է տրամադրել վճարային քարտ առանց տարեկան սպասարկման վճարի գանձման:

2. Տրամադրվող վճարային քարտի տեսակները, ըստ ներդրվող ավանդի գումարի սահմանվում է ստորև.

Ավանդի արժույթ/Քարտի տեսակ

MasterCard Standart/ Visa Classic

MasterCard Gold/Visa Gold

VISA Infinite

ՀՀ դրամ

500,000 – 25,000,000

25,000,001 –50,000,000

50,000,001 և ավել

ԱՄՆ դոլար

1,000 – 50,000

50,001 – 100,000

100,001 և ավել

Եվրո

1,000 – 40,000

40,001 –  100,000

100,001 և ավել

ՌԴ ռուբլի

60,000 – 3,000,000

3,000,001 – 7,000,000

7,000,001 և ավել

Ավանդի ժամկետը լրանալու կամ ավանդատուի կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու դեպքում, Ավանդի ներդրման դիմաց տրամադրված վճարային քարտի սպասարկումը շարունակվում է իրականացվել առանց տարեկան սպասարկման վճարի գանձման, մինչև վճարային քարտի սպասարկման ժամկետի ավարտը, բացառությամբ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infinite վճարային քարտերի: Visa Infinite վճարային քարտի քարտապանների կողմից Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ դադարեցվելու կամ Ավանդի ժամկետը լրանալու դեպքում փակվում է նաև այդ Ավանդի ներդրման դիմաց տրամադրված Visa Infiite վճարային քարտը կամ հաճախորդի ցանկության դեպքում գործում է համաձայն տվյալ պահին Բանկում գործող սակագների և դրույքների:

Ռուբլով ավանդի ներդրման և վերադարձման կարգը՝

  • Կանխիկ կամ անկանխիկ ռուբլով ներդրված ավանդները վերադարձվում են ներդրման նույն եղանակով (համապատասխանաբար՝ կանխիկ կամ անկանխիկ)՝ առանց միջնորդավճարների գանձման:
  • Անկանխիկ ռուբլով ներդրված ավանդը կանխիկ ռուբլով վերադարձնելու դեպքում գանձվում է վերադարձման օրը ռուբլու կանխիկացման համար սահմանված միջնորդավճարը:
  • Կանխիկ ռուբլով ներդրված ավանդը անկանխիկ ռուբլով վերադարձնելու դեպքում գանձվում է վերադարձման օրը կանխիկ ռուբլու մուտքագրման համար սահմանված միջնորդավճարը:

Ուշադրություն.

Ձեր և մեր պայմանագրային փոխհարաբերությունները կարգավորվում են ՀԱՄԱԼԻՐ ԲԱՆԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ: Այն հրապարակային առաջարկ է (օֆերտա) և Ձեր կողմից համարվում է ընդունված այն պահից, երբ առձեռն կամ առցանց համակարգերի միջոցով մեզ եք ներկայացնում ձեր կողմից պատշաճ լրացված և վավերացված՝ բանկային ծառայություններից օգտվելու հայտ/դիմում: Համալիր բանկային ծառայությունների մատուցման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՀ «Հարկային օրենսգրքի» համաձայն՝ մեր կողմից ֆիզիկական անձ ավանդատուին (ռեզիդենտ, ոչ. ռեզիդենտ) վճարված տոկոսագումարները ենթակա են հարկման՝ ձեր կողմից ստացված եկամուտի 10%-ի չափով:
Ավանդային պայմանագիր կնքելիս և ավանդային պայմանագրի գործողության ընթացքում այլ վճարներ չենք գանձում: Անկանխիկ կերպով ներդրված ավանդը կանխիկ վերադարձնելու դեպքում Ձեզանից գանձում ենք գումարի կանխիկացման վճար, համաձայն՝ մեր Դրամարկղային գործառնությունների իրականացման սակագների:
Ավանդների ներգրավման պայմաններին (ըստ գործող ավանդատեսակների) կարող եք ծանոթանալ այստեղ: Ավանդների ներգրավման նախկին պայմանների կարող եք ծանոթանալ Պայմանների արխիվ բաժնում:
Տարեկան տոկոսային եկամտաբերությանը առընչվող տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս էջի Կարևոր տեղեկատվություն բաժնում:

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`