Դրամական փոխանցումներ

Իրականացնում ենք դրամական փոխանցումներ Հայաստանի տարածքում և դեպի արտերկիր՝ դրամով և արտարժույթով: Փոխանցումներն իրականացվում են միջազգային բանկային ստանդարտներին համապատասխանող համակարգերով:
Դրամական փոխանցումներ

Ուշադրություն

Արագ դրամական փոխանցումների բոլոր համակարգերով (այդ թվում Ria, Intelexpress, Unistream, Moneygram) ԱՄՆ դոլարով և Եվրոյով ստացված բոլոր գումարները կանխիկ եղանակով ստանալու դեպքում գանձվում է տվյալ արտարժույթի համար Բանկի կողմից սահմանված կանխիկացման միջնորդավճար։

Ընդհանուր դրույթներ

Ձեր բանկային փոխանցումներն իրականացնում ենք՝ ղեկավարվելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ Կենտրոնական բանկի իրավական ակտերով, ՀՀ այլ իրավական ակտերով, թղթակից բանկերի հետ կնքված պայմանագրերով և սպասարկման սահմանված պայմաններով:

Ձեր փոխանցումները կատարում ենք վճարման հանձնարարագրերի հիման վրա (կախված գումարի չափից, փոխանցման բնույթից և նպատակից` կարող են պահանջվել նաև այլ փաստթղթեր):

Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում՝ մինչև ժամը 15:30 ներկայացված վճարման հանձնարարագրերը կատարում ենք նույն բանկային օրը, իսկ ժամը 15:30-ից հետո ներկայացված վճարման հանձնարարագրերը` հաջորդ բանկային օրը: Մինչև ժամը 16:30 ներկայացված դրամով փոխանցումները (պետական և տեղական բյուջեի վճարներ, կոմունալ կամ սոցիալական այլ վճարներ) կատարման ենք ընդունում նույն բանկային օրը:

Դրամով և արտարժույթով բանկային փոխանցումներ իրականացնելիս ձեզանից գանձում ենք միջնորդավճարներ՝ ըստ մեր դրույքաչափերի և սակագների: Կոմունալ վճարների սպասարկման դիմաց միջնորդավճար չենք գանձում: Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով: Արտարժույթի տոկոսային հարաբերակցությամբ սահմանված միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով՝ հիմք ընդունելով գանձման օրը տվյալ արտարժույթի համար մեր կողմից սահմանված անկանխիկ վաճառքի փոխարժեքը:

Մենք պարտավոր ենք տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հավաստող փաստաթուղթ, որտեղ նշված կլինեն փոխանցման գումարը, արժույթը, միջնորդավճարի չափը և այլ մանրամասներ:

Կարող եք գումարներ փոխանցել ինչպես ձեր հաշվից, այնպես էլ առանց հաշվի բացման:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Օնլայն և մոբայլ բանկինգ

Evocabank-ը արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:

Դառնալ հաճախորդ
qr-code
Ներբեռնել հավելվածները`