Նոր միջազգային վարկանիշ Evoca-ին Fitch Ratings-ից
Evocabank-ը 'Fitch Ratings'-ի կողմից արժանացել է IDR Դրական հեռանկարով 'B' և VR 'b' վարկանիշներին:
18.05.2023
Fitch Ratings միջազգային վարկանիշային հեղինակավոր ընկերությունը 2023թ. մայիսի 15-ին Evocabank-ին շնորհել է Արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի (Long-term Issuer Default Rating (IDR)) 'B' վարկանիշը` Դրական հեռանկարով և 'b' Կենսունակության վարկանիշ (Viability Rating (VR)):
Այս վարկանիշը խոսում է Բանկի դրական ֆինանսական ցուցանիշների, VR-ով գնահատված բիզնեսի կայունության, կապիտալիզացիայի ու իրացվելիության բարձր ցուցանիշների մասին:
Ըստ Fitch-ի` Evoca-ի IDR Դրական հեռանկարն արտացոլում է վարկային պորտֆելի բարձր որակը, կայուն զարգացումը ու եկամտաբերությունը:
Fitch-ի կողմից IDR Դրական հեռանկարով 'B' և VR 'b' վարկանիշներին արժանանալը կնպաստի Բանկի հանդեպ ունեցած վստահելիության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործնական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև` միջազգային ասպարեզում Evocabank-ի ճանաչելիությանը:
Իսկ մենք մեր հերթին մեծ պատասխանատվությամբ շարունակում ենք բարելավել մեր ներքին ու արտաքին բանկային գործընթացները` պարբերաբար ներկայանալով նոր թվային լուծումներով և մատուցելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխան պրոդուկտներ և ծառայություններ:
Այլ նորություններ
-
Evocabank-ն ավարտել է իր պարտատոմսերի տեղաբաշխումը 25.09.2023
-
Evocabank-ը կթողարկի պարտատոմսեր 18.09.2023
-
Evocabank-ը` 19-րդ խոշոր հարկ վճարող 26.07.2023