Evocabank-ը LEASING EXPO 2023-ի հովանավոր
Հունիսի 2, 3 և 4-ին տեղի կունենա LEASING EXPO 2023-ը, որտեղ Evoca-ն կներկայանա հիանալի առաջարկներով։
24.05.2023LEASING EXPO 2023-ը (Բոլոր սարքավորումները մեկ հարթակում) մեծ ցուցահանդես է, որը մեկ հարկի տակ է հավաքելու խոշոր կազմակերպությունների, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ ֆիզիկական ու իրավաբանական անձանց:
Ցուցահանդեսը հնարավորություն կտա ծանոթանալ տեղական և միջազգային շուկաների տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին ու առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով և շահավետ համագործակցության հնարավորությամբ:
Ցուցահանդեսին իր առանձին տաղավարով հանդես կգա նաև Evocabank-ը։ Evoca Լիզինգը բիզնեսի առաջխաղացման և զարգացման լավագույն տարբերակներից է։ Բանկը կներկայացնի հատուկ առաջարկներ, որոնք կարող են դառնալ նոր համագործակցությունների սկիզբ։
Evoca-ում Լիզինգի առարկան կարելի է ձեռք բերել ինչպես ՀՀ-ից, այնպես էլ արտերկրից` առաջնային ու երկրորդային շուկաներից:
Evoca Լիզինգի առարկա են հանդիսանում`
- Արտադրական սարքավորումներ/հոսքագծեր
- Բժշկական սարքավորումներ
- Շինարարական տեխնիկա
- Արևային կայաններ և ջրատաքացուցիչներ
- Ավտոմեքենաներ
Evocabank-ում Լիզինգի տրամադրումն իրականացվում է արագ եղանակով և մրցունակ պայմաններով՝ մեկ քայլ ավելի մոտեցնելով քեզ նպատակիդ։
Այլ նորություններ
- Evocabank-ը՝ DigiTec24-ում 07.10.2024
- Evoca-ն՝ The Science of Leadership կոնֆերանսի գործընկեր 26.09.2024
- Evoca-ն միացել է TOON EXPO 2024-ին 04.09.2024